Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Կառավարությունը գնում է կոմպրոմիսի․ ցեմենտի գները կնվազեն

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել: Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ այս խնդիրն ունի երկար պատմություն, որի մասին բազմիցս խոսվել է։ Նրա խոսքով՝ ներկա դրությամբ իրավիճակն այսիպիսին է, որ ունենք ցեմենտ արտադրող երկու ընկերություններ՝ «Հրազդան ցեմենտ» և «Արարատ ցեմենտ», որոնք տեղական արտադրողներ են և միևնույն ժամանակ ապահովում են աշխատատեղեր, վճարում հարկեր․ սրան զուգահեռ ունենք շինարարական կազմակերպություններ, որոնք ցեմենտ են օգտագործում։ Այդ կազմակերպությունները, բնականաբար, շահագրգիռ են օգտագործելու էժան ցեմենտ, իսկ տեղական արտադրողների պարագայում գինն ավելի բարձր է ստացվում, քան ներկրվողի։ Սրա հետևանքով առաջանում է երկընտրանք, թե ինչպես վարվել ու առաջնորդվել։ «Բարձր մաքսատուրք սահմանելով՝ պաշտպանում ես տեղական արտադրողին, սակայն մյուս կողմից՝ շինարարության ինքարժեքն է դառնում ավելի բարձր, քան կարող էր լինել, որն էլ իր հերթին տեղափոխվում է դեպի շինաարական պրոդուկտ սպառողների վրա։

«Այս պարագայում ցեմենտ արտադրող այդ երկու ընկերությունները սկսում են դժվար մրցակցել ներմուծվողի հետ։ Երկընտրանքի լուծման տարբեր եղանակներ կան, որոնք արդեն իսկ առաջարկվել են։ Ժամանակին Կառավարությունը բարձր մաքսատուրքեր էր սահմանել և դա ըստ էության՝ դիտվում էր՝ որպես կոմպրոմիս, քանի որ այն կրելու էր ժամանակավոր բնույթ։ Դա իրենից ենթադրում էր աջակցող մեխանիզմ արտադրողներին, սակայն նրանք էլ պետք է իրենց հերթին փորձեին ներդնել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար նվազեցնել ինքնարժեքն ու կախված չլինել մաքսատուրքի ցածր կամ բարձր լինելուց։ Կարելի է ասել, որ այն ժամանակ խաղի կանոնները հստակ էին և պարզ էր, որ բարձր մաքսատուրքը, ի վերջո, պետք է իջեցվեր, իսկ հիմա ըստ էության՝ Կառավարությունն անցնում է սույն գործողության երկրորդ մասին՝ գալով կոմպրոմիսի ցեմենտ օգտագործողների հետ, այսինքն՝ սպառնողների, որոնք ավելի շատ են։ Պետք է հասկանալ, որ այդ կոմպրոմիսն իրենից ենթադրում է՝ պաշտապնել սպառողների շահերը, ոչ թե արտադրողների։ Այստեղ խնդիրն իրականում բազմաշերտ է՝ սկսած նրանից, թե որքանով են արտադրողները բարեխիղճ եղել։ Սպառողի տեսանկյունից սա նախընտրելի և հարմար տարբերակ է»,-ասաց Քթոյանը։

Կառավարությունը, բնականաբար, ըստ նրա, պետք է փորձի այնպիսի լուծում կիրառել, որը հաշվի կառնի նաև արտադրողների շահերը։ Քթոյանի դիտարկմամբ՝ պետք է նշել, որ արհեստական ձևով գների բարձրացման տարբերակը սրա լավագույն լուծումը չէր։ Արդյունավետությունն էլ այստեղ կարելի է դիտարկել այն մասով, որ ցեմենտի գները կնվազեն․ շինարարության գների մեջ ինքնարժեքի գների տատանում կլինի։ Շինարարի տեսանկյունից սա միանգամայն ձեռնտու տարբերակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում