
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում վաղը Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսի» հետ։ Երկրորդ տուրից հետո H ենթախումբը գլխավորում է շվեյցարական «Բազելը», որն ունի 6 միավոր։ «Փյունիկը»՝ 3 միավորով երկրորդն է, իսկ մեր առաջիկա մրցակիցը մեկ միավորով՝ 3-րդը։ Մրցաշարային աղյուսակը մեկ միավորով եզրափակում է Սլովակիայի չեմպիոն «Սլովանը»։ Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր չեմպիոնը հյուրընկալվելիս 1։3 հաշվով զիջել էր «Բազելին», այնուհետև Երևանում 2։0 հաշվով առավելության հասել «Սլովանի» նկատմամբ։ Վաղը հաղթելու դեպքում «Փյունիկը» կամրապնդի դիրքը երկորդ հորիզոնականում և լուրջ հայտ կներկայացնի 1/16-րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարելու։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Լիտվայի չեմպիոնը, և ինչպես կարելի է գնահատել «Փյունիկի» հաղթանակ հնարավորութունը։ «Ժալգիրիսը» հիմնադրվել է է 1947թ.-ին և ներկայացնում է Լիտվայի մայրաքաղաք՝ Վիլնյուսը:
«Ժալգիրիսը» ԽՍՀՄ տարիների լիտվական ամենահայտնի թիմն էր՝ մեկ անգամ դարձել է ԽՍՀՄ-ի առաջնության բրոնզե մեդալակիր (1987թ.) և մեկ անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ-ի Առաջին լիգայի առաջնությունում (1982թ.): «Ժալգիրիսը» 9 անգամ դարձել է նաև Լիտվայի չեմպիոն, 13 անգամ՝ երկրի գավաթակիր և 7 անգամ՝ սուպերգավաթակիր ու այդ ցուցանիշով Լիտվայի ամենատիտղոսակիր թիմն է: Ընթացիկ մրցաշրջանում ևս «Ժալգիրիսը» բավական հաջող է ելույթ ունենում: Մեր առաջիկա մրցակիցը դարձավ առաջին լիտվական ակումբը, որը հանդես եկավ եվրոգավաթների խմբային փուլում: Լիտվայի չեմպիոնն իր մրցելույթները սկսեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ առաջին երկու փուլերում առավելության հասավ Կոսովոյի և Շվեդիայի չեմպիոններ՝ «Բալկանիի» և «Մալմյոյի» նկատմամբ, իսկ որակավորման երրորդ փուլում «Ժալգիրիսը» երկու խաղերի արդյունքով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Բոդո Գլիմտին»: Այնուհետև, թիմը շարունակեց իր եվրոգավաթային ճանապարհը Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում, որտեղ ընդհանուր դիմակայությունում զիջեց Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցին», սակայն «Ժալգիրիսն» արդեն նախապես ապահովել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիրը: Նշենք, որ «Փյունիկի» և «Ժալգիրիսի» հանդիպել են եվրոգավաթներում: Եվրոպա լիգայի 2013/14թթ. խաղարկության որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, երևանյան թիմը 0։2 հաշվով պարտություն կրեց Վիլնյուսում: Մեկ շաբաթ անց, թիմերի միջև կայացած պատասխան խաղում, «Փյունիկը» Վիուլեն Այվազյանի խփած գոլի շնորհիվ առջևում էր հաշվի մեջ, սակայն խաղավերջում մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը և արձանագրվեց ոչ-ոքի՝ 1-1: Հատկանշական է, որ 9 տարվա վաղեմության այդ դիմակայությունում մասնակցած ֆուտբոլիստներից, ներկայումս «Ժալգիրիսում» ընդգրկված է միայն 35-ամյա կիսապաշտպան Մանտաս Կուկլիսը:
Ի դեպ, նա 2013թ.-ին Երևանում կայացած թիմերի պատասխան հանդիպման ժամանակ, խաղավերջում 11 մետրանոց հարվածով հավասարեցրել էր խաղի հաշիվը: Ինչևէ, ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով «Փյունիկն» այսօր գերազանցում է «Ժալգիրիսին»։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի լիտվական հայտավորված ֆուտբոլիտսների տրանսֆերային հանրագումարը կազմում է 6․8 միլիոն եվրո։ «Փյունիկում» հայտարվորված ֆուտբոլիստների տրանսֆերային ընհանուր արժեքը 7․86 միլիոն եվրո է։ «Ժալգիրիսի» կորիզը կազմում են լեգեոներները։ Այսօր լիտվական թիմում խաղում 17 լեգեոներներ։ Լիտվայի չեմպիոնի ամենաթանակ ֆուտբոլիստը սերբ պաշտպան Նեմանյա Լյուբիզավելիչն է, որի տրանսֆերային արժեքը 550 հազար եվրո է։ «Ժալգիրիսում» ելույթ են ունենում 4 ֆուտբոլիստներ, որոնք ելույթ են ունենում Լիտվայի ազգային հավաքականում։ Առաջիկա հանդիպմանը «Ժալգիրիսը» կներկայանա առանց կորուստների։
Վնասվածքի պատճառով վաղվա հանդիպումը բաց կթողնի «Փյունիկի» առանցքային խաղացողներից Զորան Գայիչը։ Ամեն դեպքում, սթափ գնահատելով կողմերի հնարավորությունները կարող ենք ասել, որ մեր չեմպիոնի հաղթելու հնարավորությունները միանգամայն իրատեսական են։ Նշենք, որ Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որին հաղթել ենք՝ կարգով գերազանցում է «Ժալգիրիսին»։