Thursday, 18 04 2024
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Թեհրանն ու Արցախը գրոհած կոալիցիան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ասել է, թե Ադրբեջանը չի ծրագրում ագրեսիա Հայաստանի տարածք նվաճելու համար: Հասանովն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Բաղերին հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո: Բենի Գանցը Բաքվում բանակցել է Ալիևի հետ, իսկ դրա օրակարգում, ըստ հայտարարության, եղել է քաղաքականության և անվտանգության հարցերի մեծ շրջանակ: Իսրայել-Ադրբեջան ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական գործակցությունը իհարկե ամենևին նորություն չէ, սակայն այդ հարցը հատկապես Իրանի համար գերզգայուն է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Իրանի հյուսիսային սահմանին մերձ տարածքները, որ գտնվում էին հայկական ԶՈՒ վերահսկողության ներքո, անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Փաստացի, դրանք այսօր Թուրքիայի և նաև զգալիորեն Իսրայելի վերահսկողության ներքո են, թեև վերջինս, իհարկե, դրսևորվում է ավելի շուտ տնտեսական նախագծերով: Սակայն Իրանը լավ է պատկերացնում, թե ինչ կարող է թաքնված լինել այդ նախագծերի ներքո:

Մյուս կողմից, Իրանը գործնականում լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես է Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի փաստացի կոալիցիան պարտության մատնում մենակ մնացած հայկական բանակը, ինչպես է այդ գործում ադրբեջանական ԶՈւ-ն այսպես ասած «պաշտպանվում» Իրանի սահմանով: Հիշարժան է, որ պատերազմի օրերին հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը Հայաստանում Իրանի դեսպանին հրավիրել էր հայտնելու, որ հայկական ուժերը կարող են ստիպված լինել պաշտպանական նպատակները իրագործելու համար հարվածներ հասցնել ադրբեջանական զորքին, այդ թվում գնալով Իրանի սահմանին «դիպչելու» ռիսկի: Ինչ էր մտածում Թեհրանը՝ լուռ հետևելով, թե ինչպես է կոալիցիան հայկական ուժերից գրավում Իրանի հյուսիսային սահմանը, բարդ է ասել, ի վերջո իրանյան պետական-քաղաքակրթական համակարգը ունի հազարամյակի պատմություն և անկասկած մոլորություն կլինի Թեհրանի վարքագիծը պայմանավորել «միամտությամբ», «դյուրահավատությամբ» կամ անհամարժեքությամբ: Այդ դեպքում ստացվում է, որ էապես չփորձելով խանգարել «կոալիցիային»՝ Թեհրանը անուղղակի, բայց որոշակիորեն «միացել» էր Արցախի դեմ պատերազմի կոալիցիային:

Իհարկե, այս պարագայում բարդ է որևէ հարցադրում ներկայացնել Թեհրանին, եթե այդ կոալիցիային փաստացի միացել էր Հայաստանի առաջ դաշնակցային փաստաթղթային պարտավորություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունը: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը այսպես ասած պահանջ կամ հարցադրում ներկայացնելը չէ, այլ քաղաքական իրողությունները գնահատելը, հասկանալու համար, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին անվտանգության ներկայիս ռիսկերը կառավարելու համար: Ըստ այդմ, Իրանը անկասկած պետք է դիտարկել այդ հարցում գործընկեր, հատկապես, որ Թեհրանը շատ հստակ է իր հայտարարություններում: Միևնույն ժամանակ, սակայն, այդ դիտարկումներով հանդերձ, թերևս պետք չէ բաց թողնել նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ առկա է Իրանի, և Արցախի ու Հայաստանի վրա մեկ անգամ արդեն իսկ գրոհած կոալիցիայի թեկուզ անուղղակի, լռելյայն, բայց փաստացի գործակցության նախադեպ, առանց որևէ նոր դրվագի բացառման երաշխավորության: Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը չպետք է աշխատի Իրանի հետ: Իհարկե ոչ: Եվ լրիվ հակառակը՝ նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելի սերտ և լրջորեն աշխատի Իրանի հետ, հաշվի առնելով նաև հենց վերը բերված ռիսկերը: Պարզապես պետք է աշխատել առանց պատրանքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում