ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ո՛չ Վահագն Հովակիմյանը, ո՛չ Ավինյանը իրենց «մուրազին» չեն հասնելու․
«Իրենք իրենց մուրազին չեն հասնելու, Վահագնը չի լինելու ԿԸՀ նախագահ, Ավինյանն էլ քաղաքապետ չի լինելու, սա արձանագրեք պատմության համար։ Ավինյանին չեն գրանցելու, նա կոպտորեն խախտում է ընտրությունների մասին օրենքի բոլոր կետերը՝ սկսելով քարոզարշավը, իսկ Հովակիմյան Վահագնը պարզապես չի կարող ԿԸՀ նախագահ լինել»,-ասաց Նազարյանը։