Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Իրանի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ կապված քրդուհի Մախսա Ամինիի մահվանից հետո երկրում տեղի ունեցած բողոքներին նրանց արձագանքի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Միացյալ Նահանգները հանդես է գալիս ի պաշտպանություն իրանցի կանանց և երեխաների, ինչպես նաև բոլոր իրանցիների, որոնք խաղաղություն են ներշնչում իրենց քաջությամբ»,- նշել Է Բայդենը:
Իրանում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մախսա Ամինիի մահվանից հետո։