Monday, 05 12 2022
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը

ՀԱՊԿ Զասի մի ուշագրավ բացակայություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր Հայաստանի վարչապետին է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ կազմակերպության առաջարկները, սեպտեմբերի 29-ի ճեպազրույցում հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին և բացասական գնահատելով այդ իրավիճակի կարգավորման հարցում միջազգային դիտորդական առաքելության հեռանկարը: Զախարովայի այդ հայտարարությունից հետո անցել է գրեթե մեկ շաբաթ, սակայն Երևանն այդպես էլ չի տարածել ՀԱՊԿ ԳՔ Ստանիսլավ Զասի հայաստանյան նոր այցի և վարչապետի, կամ որևէ այլ պաշտոնյայի հետ հանդիպման տեղեկատվություն:

Զասը Հայաստան էր եկել սեպտեմբերի 22-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետից հետո: Երևանում Զասը այցելել էր հայ-ադրբեջանական սահման, սեպտեմբերի 13-14 մարտական գործողություններից հետո ստեղծված իրադրությանը ծանոթանալու, իսկ հետո պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկել էր ՀԱՊԿ առաջարկները: Երևանում նա չէր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ մասնակցելու նպատակով մեկնել էր Նյու Յորք: Ի դեպ, Նյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպել էր նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին: Եվ ահա, սեպտեմբերի 29-ին Մարիա Զախարովան ազդարարեց, որ Զասը Երևանում ներկայացնում է ՀԱՊԿ առաջարկները Հայաստանի վարչապետին: Դա հնչեց այն բանից հետո, երբ Նյու Յորքից վերադարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Երևանը առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային ուժերի մոնիտորինգ, խոսելով նաև ՀԱՊԿ անարդյունավետ և դաշնակցային ֆորմատին անհամարժեք պահվածքի մասին:

Զասի երևանյան երկրորդ այցի և դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կամ այլ պաշտոնյայի հետ հանդիպման տեղեկատվության բացակայությունը խոսում է այն մասին, որ հանդիպումները իրականացվել են փակ ռեժիմո՞վ, թե՞ Երևանում պարզապես հրաժարվել են ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ տեղյակ լինելով, որ նա չի եկել որևէ համարժեք առաջարկով: Իհարկե, հնարավոր է դիտարկել նաև տարբերակ, որ Մարիա Զախարովան պարզապես խոսել է առանց իրավիճակին տիրապետելու և Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 29-ին չի այցելել Հայաստան: Դա էլ իհարկե կարող է միանգամայն բնորոշ լինել ռուսական, ՀԱՊԿ կառավարման համակարգի մշակույթին կամ պարզապես կառավարման մշակույթի բացակայությանը: Մյուս կողմից, Երևանը չի էլ հերքել Զախարովայի ազդարարած այցը և չի ասել, որ ՀԱՊԿ ԳՔ չի այցելել Երևան: Բոլոր դեպքերում, հայկական պաշտոնական հաղորդագրություններում Զասի բացակայությունը՝ Զախարովայի անոնսից հետո, իսկապես ուշագրավ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում