«Ճշմարտության և արդարադատություն» կենտրոնի համահիմնադիր Միլենա Մայիլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական համարեց ԱՄՆ միջնորդությամբ Հայաստան վերադարձված 17 գերիների հանգամանքը։
Մեր զրուցակիցը, սակայն, նշեց, որ դա բավարար չէ, պետք է աշխատել Ադրբեջանին, հանցագործությունները թույլ տված Բաքվի ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում․«Այս պահին փաստերը մեր կողմն են․ պետք է կարողանանք ճշգրիտ ձևով օգտագործել»: Նա նաև հավելեց․ «Էլ ինչի՞ ենք սպասում, ի՞նչ պետք է անի Ադրբեջանը , որ դիմենք Միջազգային քրեական դատարան»: