Աժ հայտարարությունների ժամին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ ԱԺ ՔՊ-ն օգտագործում է խորհրդարանական դիվանագիտական ողջ գործիքակազմը Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի մասին տեղեկացնելու և հասցեական արձագանքների ակնկալիքով:
Նրա խոսքով՝ այդ արձագանքներն այսօր տեսանելի են բոլորին: «Պետք է կառուցենք այնպիսի հայրենիք, ուր կձգտեն վերադառնալ աշխարհի բոլոր հայ երեխաները»,-ասել է պատգամավորը: