Monday, 05 12 2022
Դատարանն արդարացրել է Զարուհի Փոստանջյանին. նա մեղադրվում էր բռնության կոչեր հնչեցնելու մեջ
Ողբը շարունակվում է․ Արցախ եկած ռեզիդենտ փրկիչը որոշել է ինքը փրկի Արցախը
Վլադիմիր Գասպարյանի գնդապետ կինը ավելի քան 11 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ ու պարգևատրումներ է ստացել
Արա Աբրահամյանը Կրեմլի տրոյական ձին է․ Լավրովն անձամբ է դիմել նրան
12:54
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Ադրբեջանի ճեղքման նոր փորձը. նոր խնդիր Երևանի ու Ստեփանակերտի համար
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ալիևը ձգտելու է վերացնել ՀՀ ու Արցախի ղեկավարության կապերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, Արցախի Անվտանգության խորհրդի նիստից հետո տարածվեց  հայտարարություն, որում նշվում է, որ Ստեփանակերտը պատրաստ է Բաքվի հետ բանակցություններ վարել լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, այս փուլում դա ինչքանո՞վ է հնարավոր։

-Այդ հայտարարության մեջ որևէ նորություն չկա։ Արցախի իշխանությունները մշտապես այդպիսի պատրաստակամություն հայտնում էին՝ թե՛ մինչև պատերազմը և թե՛ նաև պատերազմից հետո։ Դա բովանդակային առումով արցախյան իշխանությունների դիրքորոշման հիմնական մասն է եղել։

Ինչ վերաբերում է այդ  ձևաչափի վերականգնման հնարավորությանը, ապա ես այդ հնարավորությունը զրո եմ համարում, այսինքն՝ չկա այդպիսի հավանականություն։ Եվ բոլոր այն խոսակցությունները, որ Ստեփանակերտը պետք է Բաքվի հետ բանակցի, պարզապես  Հայաստանի իշխանությունների հերթական հետքայլը ղարաբաղյան կարգավորման գործընթացում  արդարացնելու համար են արվում։ Պետք է նաև նշենք, որ նույն Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ կա մեկ այլ կետ, որտեղ նշվում է, որ քանի դեռ Արցախը  բանակցային լիիրավ կողմ չի դարձել և քանի դեռ չկան ուղիղ բանակցություններ Ստեփանակերտի ու Բաքվի միջև, Երևանը պետք է շարունակի պաշտպանել Արցախի իրավունքներն ու շահերը և լիազորված է Արցախի անունից բանակցություններ վարել։

-Այսինքն՝ Երևանից կա ցանկություն այդ հարցը թողնել Արցախի՞ն։

-Դրա մասին ուղիղ տեքստով են խոսում։Եթե լսենք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը, ապա նա ուղիղ տեքստով հայտարարում է, որ Հայաստանի դիքորոշումն այժմ կայանում է  նրանում, որ Հայաստանի և Արդբեջանի հարաբերությունների կարգավորման օրակարգը տարանջատվի ղարաբաղայն հակամարտության կարգավորման օրակարգից։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի Ադրբեջանի հայտնի հինգ սկզբունքների հիման վրա, որտեղ որևէ խոսք Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության վերաբերյալ չկա։ Իսկ նմանատիպ պայմանագիր ստորագրելուց հետո, Երևանը պարզ է, թե ինչպես կարող է բանակցել ղարաբաղյան հակամարտության հետ կապված որևէ հարցի շուրջ։ Այսինքն՝ դա կարծիք չէ, այն իրողությունն է, որ մենք այսօր ունենք։

-Առանց կարգավիճակի հստակեցման խաղաղության պայմանագրի ստորագրումն ի՞նչ իրավիճակի կհանգեցնի։

-Կան մի շարք լրջագույն խնդիրներ՝ առաջին հերթին պրակտիկ։Պարզ չէ, թե այդ բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելուց հետո Երևանն ինչպես է շարունակելու ֆինանսական օժանդակություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, այսինքն՝  ինչպես է դա հիմնավորելու, այդ թվում նաև անվտանգային հարցերում։ Ադրբեջանը վստահաբար փորձելու է  նվազեցնել կամ ընդհանրապես վերացնել Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև գոյություն ունեցող բոլոր կապերը։ Եթե Երևանում մտածում են, որ Ռուսաստանը կարող է Երևանին փոխարինել այդ դերում, կարծում եմ նմանատիպ հույսերը սին են ու անհիմն։ Լրջագույն խնդիր է առաջանալու նաև խաղաղապահ առաքելության տեղակայման հարցի հետ կապված։Մենք գիտենք, որ խաղաղապահներն Արցախում այս պահին տեղակայված են Երևանի ստորագրության արդյունքում։ Եթե Երևանի ստորագրությունն արդեն չկա, Բաքուն արդեն շատ ավելի մեծ լծակներ կունենա Ռուսաստանի հետ իր շփումներում, որպեսզի ինչ-որ փուլում հասնի  Արցախից խաղաղապահների դուրսբերմանը։Գլխավոր վտանգներց մեկը նաև այն է, որ Ադրբեջանն այդ փասատթուղթը ներկայացնելու է միջազգային հանրությանը և նշի,որ ղարաբաղյան հակամարտությունն իրոք ավարտված է, որ չկա Ղարաբաղի հետ առնչվող որևէ հարց, որ պետք է լինի բանակցությունների առարկա։

-Ստացվում է՝ բացի  նրանից, որ Հայաստանն Արցախի հարցից հրաժարվում է, առաջանում են նաև մի շարք ներքին խնդիրներ։

-Այո՛։ Նույնիսկ եթե ադրբեջանցիների հետ կա բանավոր պայմանավորվածություն, որ Հայաստանը շարունակում է Արցախի իշխանություններին ֆինանսական օժանդակություն տրամադրել, բանավոր համաձայնությունների վրա հույս դնելն անիմաստ գործ է։Ադրբեջանը վստահաբար օգտագործելու է այդ թուղթը՝ Հայաստանի ազդեցությունը Արցախի վրա կամ կապն Արցախի հետ չեզոքացնելու համար։

-Իշխանական պատգամավորները  կրկին խոսում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։ Այդ ժամկետը հավանակա՞ն է թվում։

Եթե Հայաստանն արդեն իսկ ընդունել է Ադրբեջանի պահանջները, իսկ տարբեր հրապարակային ելույթներից  կարելի է  այդպես ենթադրել, ես խաղաղության պայմանագրի օրակարգում գրեթե  խոչընդոտներ չեմ տեսնում։ Միակ խոչընդոտը կարող է լինել Ռուսաստանի դիրքորշումը, որն այնուամենայնիվ  ցանկանում է, որ ստորագրվելիք փաստաթղթի մեջ կետ մտցվի այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և ապագայում դրա շուրջ պետք է բանակցություններ տեղի ունենան։ Բայց նմանատիպ կետի ներառմանը փաստաթղթի մեջ դեմ է Ադրբեջանը  և դժվար թե համաձայնի ստորագրել մի փաստթուղթ, որի մեջ նմանատիպ կետ կլինի։ Եթե Երևանն ու Բաքուն անտեսում են Մոսկվայի այդ դիրքոշումը և, օրինակ, նույն եվրոպական առաջարկներով համաձայնեն կնքել պայմանագիր, ապա հավանական է, որ մոտ ապագայում նման փաստաթուղթ կստորագրվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում