Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Ստեփանակերտ-Բաքու. պատրա՞նք, թե՞ ճանապարհային քարտեզ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանի տարածած հաղորդագրության մեջ մեծ ուշադրության արժանացած հանգամանքներից մեկն առնչվում էր հետևյալ պարբերությանը. «Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»: Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների ի՞նչ մեխանիզմի մասին են խոսել Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, այն պարագայում, երբ հայտնի է Ադրբեջանի դիրքորոշումը՝ չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Ղարաբաղում ապրող հայերը ընդամենը պետք է ինտեգրվեն Ադրբեջանի հանրությանը, ինչպես այդ հանրության մյուս բոլոր ժողովուրդները: Իհարկե, պետք է նկատել, որ Ադրբեջանն այդ դիրքորոշման հարցում ունի ներքին սպառման խնդիրը, որը փորձում է սպասարկել: Սակայն որքանո՞վ է բանակցային «սենյակում» Բաքվի դիրքորոշումն ավելի կառուցողական: Անկասկած է, որ թեման հրապարակ է բերվել Վաշինգտոն-Բրյուսել տիրույթից:

Այն ընդհանրապես, իհարկե, բավականին հետաքրքիր է: Ի վերջո, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը բնականաբար ենթադրում է նաև Ստեփանակերտ-Բաքու հաղորդակցության ձևավորում: Ամբողջ հարցն այն է, թե ներկայումս ի՞նչ պատկերացումներ կան այդ առնչությամբ՝ հաշվի առնելով հենց Ադրբեջանի դիրքորոշումը: Ժնևի հանդիպումից հետո տեղի ունեցավ Արցախի անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում ընդունված հայտարարության մեջ Ստեփանակերտը նշում է, որ պատրաստ է Բաքվի հետ հաղորդակցության, երբ Արցախը վերստին կճանաչվի որպես բանակցության լիիրավ կողմ: Բարդ է պատկերացնել, որ Բաքուն կարող է հրապարակավ գնալ այդպիսի համաձայնության: Միևնույն ժամանակ ներկայումս չի նշմարվում որևէ նախադրյալ, որ Ադրբեջանի հանդեպ կարող է լինել դրան գնալու միջազգային ճնշում: Այդ ամենով հանդերձ, շատ բարդ է նաև պատկերացնել, որ հայկական կողմը կարող է ընդունել Բաքվի տրամաբանությամբ շփումների տարբերակը, այսինքն՝ Արցախի հանրության «ռեինտեգրացիայի» քննարկում: Այդպիսով, առկա է բավականին անորոշ և խրթին իրավիճակ, ինչպես իհարկե հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջ շրջանակում: Մյուս կողմից, հարցն ունի մեկ այլ հանգամանք՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որի ԱԳՆ խոսնակ Զախարովան օրեր հայտարարեց, որ Ռուսաստանը արցախյան հակամարտության պարզապես միջնորդ չէ, այլ կոնֆլիկտի «երկարատև պատմության մաս»: Եվ կոնֆլիկտի երկարատև պատմության «մաս» Ռուսաստանը ներկայումս Արցախում ունի խաղաղապահ-ռազմական ներկայություն, որի «հովանու» ներքո արդեն իսկ տեղի ունեցել են Ստեփանակերտ-Բաքու շփումներ՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու, Սարսանգի ջրամբարի ջրերի հարցում:

Դրանք իհարկե այսպես ասած տեխնիկական շփումներ են, մինչդեռ, երբ հարցը բարձրաձայնվում է Հայաստան-Ադրբեջան արտգործնախարարների հանդիպման շրջանակում, դա արդեն քաղաքական հարթություն է, որտեղ առաջանում է հարց՝ արդյո՞ք այդ մակարդակկով բարձրաձայնումը չի ունենա հակառակ էֆեկտ, ըստ էության կոշտացնելով Բաքվի մոտեցումը այն շփումների հարցում, որ տեղի են ունենում տեխնիկական հարցերով: Այդ հարթությունն էլ իհարկե ունի թերևս իր քաղաքական համատեքստը: Ռուսաստանը փորձում է այդ շփումների միջոցով ունենալ լարվածությունը թուլացնելու, փոխադարձ անհանդուրժողությունը մեղմելու իր տեսլականը, այդ կերպ կառավարելով իրավիճակը և «սառեցնելով» հետպատերազմական ստատուս-քվոն: Իսկ, որ Մոսկվան ունի այդ նպատակը, գործնականում բավականին բաց տեքստով արտահայտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր: Ստեփանակերտ-Բաքու հաղորդակցության գաղափարը ինչպես որ կարող է օգնել այդ նպատակին, այդպես էլ՝ խանգարել: Դա կախված է հենց այն տրամաբանությունից, որի շրջանակում «փոխանակվել են մտքերը» Ժնևում: Այստեղ սակայն գլխավոր հարցը այն է, թե ինչ մտքեր կան այդ կապակցությամբ Ստեփանակերտում, Արցախի քաղաքական դաշտը, մասնավորապես խորհրդարանական ուժերը, իրենց համարում են «քննարկվող» գաղափարի սպառո՞ղ, թե՞ գաղափարի սուբյեկտ, որը կարող է աշխատել դրա հանդեպ բազմավեկտոր հետաքրքրության համադրության փորձի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում