Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կոչ ենք անում ՀՀ-ի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության անդամակցությունից

Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջնականապես վերացրեց այն պատրանքը, որ ՀԱՊԿ-ը պայմանագրի դրույթներին համապատասխան պաշտպանելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը արտաքին սպառնալիքներից։ Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում վերջնականապես համոզվեց, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից դատարկ կառույց է, որից ավելի շատ վնաս կա քան օգուտ։

Հայաստանում ու Հայաստանից դուրս այս թեման մեծ քննարկումների առիթ է դարձել եւ գրեթե բոլորը միակարծիք են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալը ավելի մեծ ռիսկեր է առաջացնում քան տվյալ կազմակերպությունից դուրս գալը։

Այս հարց սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները եւս փորձել են հասկանալ թե որոնք են ՀԱՊԿ ում մնալու եւ դուրս գալու իրական ռիսկերը եւ ինչպիսի քայլերի պարտավոր են դիմել ՀՀ-ի իշխանությունները, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն ու ապահովվեն Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը եւ ինքնիշխանության գոյությունը։

Եկեք տեսնենք թե ինչ վտանգներ գոյություն ունեն երկու պարագայում։

Եթե Հայաստանը հայտարարի, որ սառեցնում է իր անդամակցությունը կամ դուրս է գալիս տվյալ կառույցից, արդյոք ՌԴ-ն կարող է պատժիչ գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Կարճ ասած կարող է, բայց ինչպես է դա արտահայտվելու։

ՌԴ-ն կարող է արդյոք Ադրբեջանին դրդել հնարավոր նոր պատերազմի կամ լայնածավալ սադրանքի։ Իհարկե կարող է եւ փորձելու է դա անել, սակայն եթե Ադրբեջանը արեւմուտքից հստակ ազդակներ ստանա, որ դրա համար ամենախիստ ձեւով պատժվելու է, նա չի գնա տվյալ քայլին պատժամիջոցների տակ չընկնելու վախի պատճառով։

Հաջորդը այն է, որ ՌԴ-ն փորձելու է գազային շանտաժ սկսել ՀՀ-ի նկատմամբ եւ կարող է մի քանի անգամ թանկացնել ու ընդհանրապես անջատել գազը տարբեր պատրվակներով։ Սա միանշանակ կարող է տեղի ունենալ, բայց այս հարցը մի կերպ տանելի եւ լուծելի հարցերի շարքին կարելի է դասել։ Իրանից եկող գազատարն էլ կարող է այդ հարցում օգնել, սակայն այստեղ եւս համարձակ քայլերի դիմելու կարիք կա։

Երրորդ վտանգը այն է, որ ՌԴ-ն կարող է փորձել իր գործակալների միջոցով բռնի հեղաշրջում իրականացնելու փորձի դիմել, ինչին նախկինում մենք արդեն ականատես եղել ենք։ Իրոք դրա վտանգը եւս կա, սակայն սա եւս հնարավոր է կառավարել կամ կանխել։

Կրկին անկեղծ լինենք ու խոստովանենք։ Հաջորդ վտանգը այն է, որ պատերազմի ընթացքը Ուկրաինայում կարող է փոխվել եւ ՌԴ-ի հաղթանակի դեպքում ՀՀ-ն խիստ կպատժվի։ Սակայն դա եւս շատ քիչ հավանական է, որովհետև պատերազմի այսօրվա ընթացքը հակառակն է հուշում բոլորին։

Եւ վերջապես վերջին վտանգը այն է, որ հայերը ՌԴ-ում կսկսեն հալածանքների ենթարկվել ու մեծ ներհոսք կսկսվի Հայաստան։ Դրանից բացի մեր հայրենակիցները ՌԴ-ից գումար ուղարկելու խնդիր կունենան Հայաստանում բնակվող  հարազատներին։ Նման իրավիճակի ականատես ենք եղել Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվելու ժամանակ, սակայն դա երկար չի տեւել։

Վերոնշյալ բոլոր վտանգները հիմնականում կառավարելի կարող են դառնալ Հայաստանի իշխանությունների պատշաճ վերաբերմունքի ու արձագանքի պարագայում։ Հիմա փորձենք հասկանալ ինչ սպառնալիքներ ու խնդիրներ են առաջանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու պարագայում։

Առաջին ու ամենամեծ վտանգը այն է, որ ՀՀ-ն մնալու է այն դժոխային շրջապտույտի մեջ երբ Ադրբեջանը հետզհետե հարձակվելու, գրավելու եւ սպանելու է, իսկ ՀԱՊԿ-ն ոչինչ չի անելու ու նույնիսկ խանգարելու է ՀՀ-ին տարբեր ձեւերով։ Դա վերջին հաշվով կարող է հանգեցնել տարածքային ամբողջականության եւ սուվերենության կորստի։

ՀԱՊԿ երկրներից զենք չի գալու ու չի էլ թույլատրվելու արեւմուտքից զենք ներկրել։

Մեր համոզմամբ ՀԱՊԿ-ի կողմից լրտեսության վտանգ եւս չի կարելի բացառել ի օգուտ Ադրբեջանի, հաշվի առնելով տվյալ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների անձնական հարաբերությունները Ալիեւի հետ։

Նաեւ խնդիր է այն, որ միջազգային հանրությունը ՀՀ-ին ՌԴ-ի կողմից ձեւավորված դաշինքի մաս է շարունակելու համարել, ինչը խանգարելու է թե ռազմական աջակցության եւ թե քաղաքական աջակցության մասով։

Եւ վերջապես վերջին ու ոչ պակաս կարեւոր վտանգը այն է, որ ՀԱՊԿ-ի պատճառով ՀՀ-ն կարող է ստիպված լինել ներգրավվել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում, հաշվի առնելով այն փաստը, որ հիմա ՌԴ-ն օկուպացրած տարածքները հայտարարել է իր մաս եւ կարող է փորձել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները, քանզի չի կարող պահել գրավյալ տարածքները իր բանակի միջոցով։

Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ ռիսկերը մենք՝  ներքոստորագրյալներս կոչ է անում ՀՀ-ի իշխանություններին գտնել խիզախություն եւ կայացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու պատմական որոշում։

Սամցխե-Ջավախքի Մեիա Վերլուծական կենտրոն, Էդուարդ Այվազյան, Վրաստան

 «Վրաստանի Հայ Համայնքային Հարթակ», Գիորգի Թումասյան, Վրաստան

Իսպանիայի «Արարատ» հայկական միություն

ԱՄՆ-ի Գեոպոլիտիկ Ակումբի

ԱՄՆ-ի «Հայդուկ» վետերանների միություն

Սփյուռքի Միասնության Հարթակ, ԱՄՆ

Սարգիս Ծատուրյան լրագրող, Ռուսաստանի Դաշնություն

Շահնուր Մինասյան Բելգիայի քաղաքական-հասարակական գործիչ

Տիգրան Ավագյան, քաղաքական-հասարակական գործիչ, Ուկրաինայի ՆԳՆ նախարարի տեղակալ 2014-2016թ․

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում