ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունները կհամալրվեն նոր պատգամավորներով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում է ներկայացրել, քանի որ իշխող ուժը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը:
Մանդատը վայր դնելու մասին հայտարարել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ ՔՊ ընտրական ցուցակում հերթը պատգամավոր թեկնածու Դավիթ Առուշանյանինն է. նա այժմ Գյումրիի փոխքաղաքապետն է։
Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում պատգամավոր Մխիթար Զաքարյանին կփոխարինի ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանը։