Monday, 05 12 2022
Դատարանն արդարացրել է Զարուհի Փոստանջյանին. նա մեղադրվում էր բռնության կոչեր հնչեցնելու մեջ
Ողբը շարունակվում է․ Արցախ եկած ռեզիդենտ փրկիչը որոշել է ինքը փրկի Արցախը
Վլադիմիր Գասպարյանի գնդապետ կինը ավելի քան 11 տարի աշխատանքի չի ներկայացել, բայց աշխատավարձ ու պարգևատրումներ է ստացել
Արա Աբրահամյանը Կրեմլի տրոյական ձին է․ Լավրովն անձամբ է դիմել նրան
12:54
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Ադրբեջանի ճեղքման նոր փորձը. նոր խնդիր Երևանի ու Ստեփանակերտի համար
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Եթե ուզում է Արցախին օգնել, անպայման չէ պաշտոն զբաղեցնի․ դեմ եմ բիզնեսմենի՝ պետնախարար նշանակվելուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին՝ նշանակվել ԱՀ պետնախարար։ Վարդանյանն  Արցախ տեղափոխվելուց հետո երկու անգամ հանդիպել է ձեզ։ Դուք արդեն տևական ժամանակ է նստացույց եք անում՝ մի շարք պաշտոնյաներ հրաժարականներ պահանջելով, ինչքանո՞վ է  այս որոշումը բխում ձեր պահանջներից։

Ընդհանրապես մեր պահանջներից չի բխում։ Ես այս պահի դրությամբ Ռուբեն Վարդանյանի դեմ ոչինչ չունեմ, բայց ես դեմ եմ, որ Արայիկ Հարությունյան էակը սրանից հետո ինչ-որ որոշումներ կայացնի, նշանակումներ անի։ Ինքն այդ լեգիտիմությունը չունի, վստահությունն ու հեղինակությունը՝ ևս։ Մենք այս հավաքների ժամանակ ցույց տվեցինք ժողովրդին, որ Արայիկ Հարությունյանը զրո է։ Հիմա Արայիկ Հարությունյանի ցանկացած քայլ էլ ավելի է վատացնում իր վիճակը։ Ինքն ուղղակի զրո է, բնակչությանը պետք է միայն ու միայն փողի համար։ Մարդիկ գնում-դիմում են, ինքն էլ  փողով մարդկանց բերանները փակում է։ Ուրիշ ոչ մի բանի պիտանի չէ։ Նրա ցանկացած որոշում լեգիտիմ չէ։Նույնիսկ եթե համաձայնենք, որ Ռուբեն Վարդանյանը լինի պետնախարարի պաշտոնում, համաձայն չենք, որ այդ  նշանակումն անի Արայիկ Հարությունյանը։

-Իսկ առհասարակ ի՞նչ նպատակ ունի այդ նշանակումը, ինչքանո՞վ է սա Ռուսաստանի որոշումը։ Խնդրահարույց չէ՞։

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Միայն կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանն արդեն երկու անգամ եկել հանդիպել է մեզ՝ նստացույց իրականացնողներիս։ Ընդհանուր խոսակցություններ են եղել։ Նա ասել է, որ 2020 թվականից հետո իր մոտ շատ բան է փոխվել, կարծում է, որ սա հաջորդ սարդարապատն է, բոլորին պետք է համախմբել, որ այս վիճակից դուրս գանք։ Սա նրա խոսքերն են, բայց ես ասեմ, որ դեռ շատ շուտ է մտածել, թե ինչ կլինի իրականում։ Ես իրավունք չունեմ իր ասածները մեկնաբանել, ասել՝ սուտ կամ ճիշտ է ասում, բայց փաստը, որ նրան Արայիկ Հարությունյանն է նշանակում՝ սխալ է։ Արայիկ Հարությունյանն այդ լիազորությունները չունի։ Ինքն օդում կախված մի էակ է, որ իրավիճակից ելնելով, որ չենք կարող պետական ինստիտուտ քանդել, իրեն քանդել իշխանութունից, հետևաբար զսպում ենք մեզ, առիթից օգտվում նշանակումներ է անում։ Աբողջ 2021 թվականին ինքն իր մտերիմներով միլիոնավոր ունեցվածք է կուտակել։ Իհարկե մենք համաձայն չենք այդ որոշման հետ՝ առաջին հերթին, որ դա Արայիկն է անում։

-Վտանգ չե՞ք տեսնում, որ Արցախն այս որոշում էլ ավելի մեծ կախվածության մեջէ  հայտնվում Ռուսաստանից։ Այսինքն՝ եթե կար ռազմական կախվածություն, լինի նաև քաղաքականը։

-2020-ից հետո էլ ավելի մեծ կախվածությունը ո՞րն է։ Չեմ կարող պնդել, որ քաղաքական իմաստով  նման բան կա, որովհետև շատ հարցեր են ծագել։Ես ուզում էի անձամբ հանդիպել Ռուբեն Վարդանյանի հետ, որոշ հարցեր տայի ու պատասխաններ լսեի։ Եթե չեմ սխալվում՝ այսօր նա մեկնում է Արցախից ու կգա մի որոշ ժամանակ հետո։Այդ ժամանակ նրա հետ կհանդիպենք, կտանք մեզ հուզող հարցերը։Ես մեր նստացույցի տղաների կողմից որոշ հարցեր պետք է տամ իրեն։

-Արցախի համար լավ բան անելու համար պարտադի՞ր է պաշտոն զբաղեցնել։

-Միանշանակ ճիշտ եք։ Եթե մարդն ուզում է Արցախին օգնել, անպայման չէ պաշտոն զբաղեցնի։ Մանավանդ ես բացարձակապես համաձայն չեմ, որ բիզնեսմենն ինչ-որ պետական  պաշտոն զբաղեցնի։ Պատմությունը ցույց է տալիս,որ որևէ անգամ դա լավ բանի չի բերել։ Հոգեբանությունն այնպիսին է, որ այդ մարդիկ միշտ իրենց անձնական շահերն են առաջ տանում։ Հիմա չեմ կարող կանխատեսել՝ ինչ է անելու Ռուբեն Վարդանյանը, բայց նա բիզնեսմեն  է,  ու  իմ՝ պետական ինստիտուտները հասկանալու տեսլականի մեջ, կարող  եմ ասել, որ բիզնեսմենը պաշտոնյա չպետք է լինի, մանավանդ նման լուրջ պաշտոններում՝ նախագահ, պետնախարար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում