«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել «Հայկական ժամանակ» օրաթերթի աղմկահարույց հոդվածը, որտեղ նշվում է, թե ինչ է Ռուսաստանը ցանկանում Հայաստանից․ «Ես թերթիկների հոդվածները չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև մեր պետությունն այսօր գտնվում է աննախադեպ գահավիժման ճանապարհին»,-ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ կարիք ունենք նոր գերագույն հրամանատարության․ «Հրամանատարություն, որ ուղիղ խոսում է իր ժողովրդի հետ և ոչ թերթիկների, քողարկված անանուն հոդվածների միջոցով»։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց՝ խորհրդարանական ընդդիմությունն ունի լծակների պակաս, բայց այսպես էլ կարող է շատ աշխատանք տանել՝ հասկանալով, որ լուծումն անցյալի մեջ չէ․ «Պայքարը ոչ թե ի շրջանս յուր է, այլ պայքարը հայրենիքն է, ստեղծագործ, ընդգրկող, բազմաշերտ լուծում է»։