ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարդացել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, որտեղ ներկայացված են Ադրբեջանի 5 պահանջները, բայց վստահեցնում է, որ Հայաստանը որևէ պահանջ չի ընդունել, որևէ փաստաթուղթ չկա։ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև ռուսական զենքին։ Հարցին՝ ինչու Ռուսաստանը մեր տված միլիոնավոր դոլարների գումարի դիմաց չի տալիս մեզ հասանելիք զենքերը, Ալեն Սիմոնյանը ասաց․ «Ես չեմ կարող ասել, որ վարչապետի խոսքը վերաբերվում է Ռուսաստանին եւ նման տեղեկատվության չեմ տիրապետում: Եթե նման բան կա, միգուցե դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»: