ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքներ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նա նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատող աշխատակիցներն իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ոչ հավելավճար, ոչ էլ ավելանում են նրանց գործակիցները։ Այս նախագծով, նրա խոսքով, առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել 2 տոկոս հավելավճար»,-ասաց Սարգսյանը: Առաջարկվում է այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2024 թվականի հուլիսի 1-ից: