«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։ Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն և մատնանշում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը։ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն ապահովեն այս զազրելի արարքների համար»,- այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ֆրենք Փալոնը։
I strongly condemn the brutal execution of Armenian POWs by Azeri soldiers. These war crimes are not isolated incidents, & are indicative of the Aliyev regime's murderous campaign in the region. The U.S. & international community must ensure accountability for these heinous acts. https://t.co/mM8uPEmiLT
— Rep. Frank Pallone (@FrankPallone) October 3, 2022