Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանը չի կարող ունենալ նախկին նախագահ

Վարչապետի ընտանիքին պատկանող թերթի հայտնի հրապարակման առնչությամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքից հետո հնչեցին երկրորդ և երրորդ նախագահների արձագանքները: «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում»: Այդպիսով, Սերժ Սարգսյանը չի շտապում նախկին նախագահների ձևաչափը գնահատել «սպառված»: Ավելին՝ Սարգսյանը փաստորեն ակնարկում է, որ կա այդ ձևաչափի մասնակիցների հետ քննարկելու բան: Այստեղ բնականաբար առաջին ինտրիգն այն է, թե արդյո՞ք նա քննարկելու բան տեսնում է նաև ձևաչափը սպառված համարող Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե՞ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների քննարկումները կարող են շարունակվել առանց Հայաստանի առաջին նախագահի: Այդ հարցը բաց է մնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հնչած արձագանքի մեջ:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի հարցնել Մայր Աթոռից», -հայտնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, վարչապետի ընտանիքին պատկանող թերթում տպագրված տեղեկությունն էլ չմեկնաբանելով՝ ասելով, թե չեն մեկնաբանում անանուն աղբյուրները: Այդ ամենն, իհարկե, գուցե լինել հետաքրքիր միայն քաղաքական էկզոտիկայի տեսանկյունից, եթե չլիներ երկու էական հանգաման: Նախ՝ խնդրո առարկան առնչվում է Հայաստանի ճակատագրին և վերաբերում է Հայաստանի շուրջ չափազանց բարդ և մարտահրավերներով լեցուն անվտանգության միջավայրին, և երկրորդ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում դժբախտաբար առ այսօր չի ձևավորվել քաղաքական նոր հարթություն, որի պարագայում նախկին նախագահները կդադարեին դիտվել առանցքային դերակատար և առավելագույնը կարող էին հավակնել խորհրդակցական դերի: Միևնույն ժամանակ, այդ ամենին զուգահեռ, կա թերևս նաև երրորդ հանգամանքը, ինչի մասին ինքս խոսել եմ դեռևս 44-օրյա պատերազմից հետո:

Մասնավորապես, չնայած հանգամանքին, որ 44-օրյա պատերազմը մեր ցավագին պարտության հետևանքով փոխել է ռեգիոնալ ստատուս-քվոն և ստեղծել Արցախի հարցում, հայ-ադրբեջանական հակամարտությունում նոր իրողություններ, այդուհանդերձ խնդրո առարկայի քաղաքական բովանդակությունը թերևս շարունակում է լինել այն տրամաբանության համատեքստում, որում եղել է անցնող երեք տասնամյակի ընթացքում: Իսկ դրա պատճառն այն է, որ ֆորմալ իմաստով հակամարտությունը լինելով հայ-ադրբեջանական, դե ֆակտո այն մշտապես եղել է աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում մի օղակ, և դրա առանցքային գործող սուբյեկտները ուժային կենտրոններն են: Սա փաստ է, որից անհնար է «երես թեքել»: Իսկ այդ իմաստով, Հայաստանի նախկին նախագահները երեք տասնամյակի ընթացքում այդ փաստին ոչ միայն առերեսված, այլ նաև հարաբերված, ու այդ հարաբերությունը «էստաֆետով» միմյանց փոխանցած սուբյեկտներ են, որոնք այսօր չունեն կարգավիճակ, բայց ունեն պատասխանատվություն՝ նախ և առաջ այն ճանապարհի և հարաբերության համար, որ եղել է ուշային տարբեր կենտրոնների հետ՝ իրենց պաշտոնավարման ընթացքում: Եվ սա բոլորովին դավադրապաշտություն չէ, այլ կոֆլիկտային իրողության մի շարք նուրբ շերտերից բխող օրինաչափություն: Այդ առումով, կոնֆլիկտային հանգամանքը Հայաստանը զրկում է նախկին նախագահ ունենալու հնարավորությունից: Խոսքը հասկանալիորեն այն մասին է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն իր տևական ընթացքով նախկին նախագահներին մշտապես պահելու է դաշտում, ակտիվ, թե պասիվ ռեժիմում: Եվ սա մի իրավիճակ է, որ թերևս գոյություն է ունենալու անկախ Հայաստանի «կամքից», հետևաբար Հայաստանին այդուհանդերձ արժե լրջորեն մտածել այդ իրավիճակը իր քաղաքականության համատեքստում կապիտալիզացնելու մեխանիզմի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում