Monday, 05 12 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:39
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը

Մինչև 1920-ը պաշտոնական քարտեզ գոյություն չունի. դրանից հետո Խորհրդային Միության շտաբի քարտեզներն են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը:

 

Հայտնի դարձավ, որ Ալիևը պահանջում է հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնել 1919-1920 թվականների քարտեզով: Արդյոք դա նշանակում է, որ Նախիջևանը պետք է վերադարձվի Հայաստանին:

Այդ ժամանակ Հայաստանի տարածքում անկլավ գոյություն չուներ, դրանք ստեղծեցին 1936-40 թվականներին: Բացի այդ, Սյունիքի տարածքներից մոտ 1,5 հազար քառակուսի կմ, որոնց Ադրբեջանը տիրացել է Կարմիր Քրդստանի պատրվակով, դա մերն էր, որը տրվել է իրենց Խորհրդային Միության ժամանակ: Կարմիր Քրդստանը չի ստեղծվել, և փոխանակ հետ վերադարձվեին այդ տարածքները Հայաստանին, մնացին Ադրբեջանի կազմում: Հիմա Ալիևը կարող է նստել նոր քարտեզ գծել, այնպես ինչ ուզում է, և ասել՝ սա 1918-ի քարտեզն է, քանի որ 1918-1920 թվականների պաշտոնական քարտեզ գոյություն չունի: Առաջին քարտեզը, որ գոյություն ունի, 1926 թվականի Խորհրդային Միության շտաբի քարտեզն է:

Հիմա 1919 թվականի քարտեզը բխո՞ւմ է մեր շահերից, թե ոչ:

Քանի որ չի եղել այդ ժամանակվա պաշտոնական քարտեզ, Ալիևը կգծի իր ուզած քարտեզը, որտեղ Նախիջևանը, Արցախը, Հայաստանի կեսն իրենն է ու կասի՝ 1919-ին այսպես էր: Իրականում այդպես չէ, թող փաստված ու վավերացված քարտեզ բերի: Նույնիսկ այն քարտեզը, որը Ադրբեջանը ժամանակին վավերացրել է, փոխել է, ներկայացնում է մեր սահմանապահներին, ասում է՝ սա է մեր քարտեզը: Ըստ էության, կեղծել են, իրենց գործը դա է, ամբողջ պատմությունն են կեղծում: Իրենք ի սկզբանե պատմություն են կեղծել, աշխարհագրություն են կեղծել և մինչև հիմա էլ այդ գործով են զբաղվում: Իրենք քարտեզ չունեն, մինչև 1920-ականները պաշտոնական քարտեզ գոյություն չունի: Դրանից հետո Խորհրդային շտաբի քարտեզներն են, որոնք, ըստ Պուտինի գաղտնի են: Բայց դրանց հիման վրա կա 1921-ի Խորհրդային Հանրագիտարանի քարտեզը, որտեղ անկլավներ չկան, Ալ լճերի ու Իշխանասարի տարածքները ամբողջությամբ Հայաստանի տարածքում են:

Այս փուլում, երբ Ադրբեջանն այսքան առաջ է եկել, որքանո՞վ է նպատակահարմար խոսել սահմանազատման, սահմանագծման մասին:

Իմ առաջարկն ու պնդումն այն է, որ մինչև Ադրբեջանը չվերադառնա Խորհրդային սահմաններին, այսինքն 2021-ի մայիսից հետո առաջ եկած տարածքներից հետ քաշվի, ոչ մի սահմանազատում ու սահմանագծում չենք կարող սկսել: Ադրբեջանը պետք է Հայաստանի վավերացված սահմաններից հեռանա: Երբ Ադրբեջանը 1991 թվականին  անկախացավ, հենց այդ խորհրդային սահմաններով է անկախացել: Նույնն էլ արեց Հայաստանը: Թող գնան կանգնեն այդ սահմանների վրա, հետո նոր խոսեն:

Այս իրավիճակում մենք չենք կարող սահմանազատում ու սահմանագծում իրականացնել, որովհետև իրենք փաստ չունեն, բայց ուզում են իրենց ուզած ձևով սահմանազատում իրականացնել: Մինչև չգնան խորհրդային սահմանների վրա կանգնեն, չենք կարող խոսել, քանի որ եթե սկսենք խոսել սահմանազատումից, իսկ ինքը կանգնած է Սև լճում, կասի՝ այստեղ կանգնած եմ, սա իմն է:

Հիմա 1919-1920 թվականների քարտեզներ չկա՞ն:

Քարտեզներ կան, որ իրենց շահից է բխում, ես էլ ցույց կտամ 1920-1921 թվականների ամերիկյան քարտեզ, որտեղ ամբողջ Արևելյան Թուրքիան, ամբողջ Ադրբեջանի տարածքը կոչվում էր Հայաստան: Ես կրկնում եմ՝ մենք ոչինչ չպետք է սկսենք, քանի դեռ իրենք դուրս չեն եկել մեր տարածքներից: Եթե համաձայնեցինք, այդ բոլոր տարածքները, դեռ մի բան էլ ավելի իրենց կտանք: Իրենք միշտ ունեն ախորժակ ավելի շատին տիրանալու, իրենց քաղաքականությունը դա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում