Գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով՝ երբ 2013 թվականին Սերժ Սարգսյանը որոշեց, որ Հայաստանը պետք է դառնա ԵԱՏՄ անդամ, ընդամենը 200-300 մարդ դուրս եկավ փողոց։ Դրա համար էլ, ըստ Մարտիրոսյանի, ռուսները որոշեցին․ «Սրանց հետ կարելի է «լավրովյան պլան» անել, «Փառուխ անել»: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց․ «Միամիտ չեմ, որ ասեմ՝ մի վայրկյանում կարող ենք դաշնակցին փոխել, ընտրված կառավարությունը պետք է խիզախություն ունենա»: Վահրամ Մարտիրոսյանը նշեց՝ որպես քաղաքացի պետք է ամեն ինչ անենք, որ թշնամիների ջրաղացին ջուր չլցնենք, մնացածը պետք է անի ընտրված կառավարությունը։