Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ալիևի ռեժիմը նման սանձարձակ պահվածք չէր ունենա, եթե չունենար պուտինյան ռեժիմի հովանավորությունը

Ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածված ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութի իսկությունը պարզվել է. դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այն, ինչ անում են Ադրբեջանի զինվորականները՝ իրենց իշխանությունների թույլտվությամբ, բացահայտ ռազմական հանցագործություններ են ու այս հանցագործությունների շարանը Ադրբեջանը սկսել է դեռ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակներից, որի ընթացքում պատերազմի մեջ էր ներգրավվել վարձականներին, օգտագործել քիմիական զենքեր, չէր վերադարձրել ռազմական գերիներին, նրանց խոշտանգել էր, թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներ։ Պետք է հասկանալ, որ այս ռազմական հանցագործությունների համար, մինչև ադրբեջանական կողմը չենթարկվի պատասխանատվության, անհնար է խոսել որևէ խաղաղության մասին։ Խաղաղության հաստատման համար կարևոր երաշխիք է, որ Ադրբեջանը ենթարկվի պատասխանատվության։ Պարտադիր է անպատժելիության վերացումը, հակառակ դեպքում՝ խաղաղության մասին խոսելը կլինի ուժի սպառնալիքի ներքո կնքված պայմանագիր, որը եղավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ «Եռակողմ հայտարարություն»-ը կնքվել է ուժի սպառանալիքի ներքո և այն միջազգային իրավունքի տեսանկյունից առոչինչ է։ Անպատժելիության մթնոլորտում՝ ցանկացած պայմանագիր՝ իրավական ուժ չի կարող ունենալ։

«Հայկական կողմն այս ամենի մասով պետք է ոչ միայն առանձին դիմումներ ներկայացնի ՄԱԿ-ի քրեական արդարադատությանը, այլև պատերազմական բոլոր հանցագործությունների հիման վրա պահանջի գնահատակ և պատասխանատվության ենթարկել ագրեսորին, այսինքն՝ գործողություններն արվեն ոչ թե հատվածային, այլ ամբողջական․ այն նույն գործելակերպով, ինչ անում է պուտինյան ռեժիմի դեմ միջազգային քրեական դատարանը։

Պետք է նաև քաղաքական հարթականերում՝ դիվանագիտական միջոցներով հասնել դրա դատապաշտպանը՝ թե՛ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի, թե՛ անվտանգության խորհրդի, թե Եվրոպայի խորհրդի խորհրդրանական վեհաժողովում։

Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն այս ուղղությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Իհլամ Ալիևի ռեժիմը նման սանձարձակ պահվածք չէր ունենա, եթե չունենար պուտինյան ռեժիմի հովանավորությունն ու օրինակը։ Նշենք նաև, որ այստեղ գործում է նաև Էրդողանի ռեժիմը։

Սրանք բռնապետական, ավտորիտար ռեժիմներ են, որոնք գործում են միասին։ «ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որ միջազգային հանրությունն ընկալի, որ ալիևյան ռեժիմը նույն պուտինյան ռեժիմի փոքր տարբերակն է, փոքր ռեսուրսներով, սակայն էությամբ, բովանդակությամբ և գործելակերպով նույնը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում