Saturday, 03 12 2022
14:15
Պեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները
ԱՄՆ-ն ունի ռեսուրսներ Բաքվին զսպելու համար, այլ հարց է՝ դրանք կգործադրի՞, թե ոչ
76-ամյա տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները
Պոլսո հայ համայնքում այս ընտրությունների հետ կապված կոնսենսուս չեղավ. Մի փոքր անորոշ վիճակ է
Ադրբեջանը փակել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
640 եզրակացություն ենք տվել, բացասական է եղել 70-ը, որից երկու տոկոսն են պաշտոնի նշանակվել
13:09
Նավթի գները նվազել են- 02-12-22
Հետ մնացո՞ղ, թե՞ «հետամնաց»․ ԱԺ-ն միշտ ուշանում է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ճանապարհահատվածը միակողմանի փակ է. Օշականի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
12:15
Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև. Նեդ Փրայս
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով
Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի
«Աստղիկ» ԲԿ-ի գինեկոլոգիայի բաժնի վարիչի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com
Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Արարատի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ճանապարհային դեպարտամենտ
Օրվա թիվը` 6121
Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները
Համընդհանուր հայտարարագրումը` «սոցիալական կոնֆետ». քաղաքացին կկիսի գործարարի բեռը
Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել ու խախտել պայմանավորվածությունը. «Ժողովուրդ»
Այս պահին փոխարժեքը կայուն է և քիչ հավանական է, որ կտրուկ փոփոխվի. չի կարելի պնդել, որ ՏՏ ոլորտը վատ վիճակում է
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել ՔԿՀ-ում. «Հրապարակ»
Թվայնացումը պետք է լինի ամբողջ հանրապետության մակարդակով
«ՔՊ»-ն փոխում է կուսակցության գրասենյակի հասցեն. «Հրապարակ»
«Գնացին ԱԺ-ում կնքեցին իրենց քաղաքական կապիտուլյացիան ու հեռացան. է՞ս էր ձեր պայքարը». «Ժողովուրդ»
Բաքուն կրկին կոչ է արել ռուս խաղաղապահներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը
«Մուրճի ու սալի» արանքում Հայաստանի «արաբական» բարձիկի հեռանկարը
Հրդեհ տանը․ հայտնաբերվել է բնակչի ծխահարված դին
00:45
Սպիտակ տունը պարզաբանել է Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին Բայդենի հայտարարությունը
Մի դեպքի մասին եմ իմացել որոշ ժամանակ առաջ, որ ինձ հանգիստ չի տալիս. Ժաննա Անդրեասյան
Այս տարի ՀՀ քաղաքացիություն է ստացել 15 հազար մարդ

Ադրբեջանի պահանջներն ու Հայաստանի որոշումը. ինչ սպասել այսօր

«Հայկական ժամանակ» օրաթերթը, որը, ինչպես հայտնի է, պատկանում է Հայաստանի վարչապետի ընտանիքին, նախօրեին հրապարակել էր խմբագրական-տեղեկատվություն, որն այն մասին էր, թե այս պահին ինչ է պահանջում Բաքուն Երևանից՝ բանակցային սեղանի առաջ: Ըստ այդ հրապարակման, Բաքվի պահանջները հետևյալն են. ա) Արցախի բանակի լուծարում, բ) հրաժարում Արցախի որևէ կարգավիճակից և ճանաչում Ադրբեջանի մաս, գ) սահմանազատում և սահմանագծում 1919-20 քարտեզներով, դ) միջանցքի տրամադրում, ե) անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով։ Թերթն այս հինգ պահանջը հանրայնացրել էր ի գիտություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահների, որոնք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ սկսել են երկիրը ծանր վիճակից դուրս բերելու շուրջ քննարկումներ, թեև այդ գործում առայժմ եղել է մեկ հանդիպում:

Ի դեպ, այդ հանդիպումից հետո է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով այդ ձևաչափի մասին, նշել էր, որ լուծումների և ելքերի վերաբերյալ իրենց կարողությունը որոշակիորեն սահմանափակում է այն, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրան շատ մերձ մեկ-երկու անձ գիտեն բանակցայյին գործընթացի իրական բովանդակությունը: Եվ ահա, նախկին նախագահների քննարկման ձևաչափի երկրորդ հանդիպումից առաջ, որի կազմակերպական աշխատանքի մասին օրերս հայտնել է Մայր Աթոռը, վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հրապարակում է բանակցային բովանդակություն՝ ի գիտություն նախկին նախագահների: Եվ դարձյալ, առաջինն արձագանքում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի արձագանքը բավականին բազմիմաստ էր: Բանն այն է, որ իր խոսնակի միջոցով տարածած արձագանքում նախագահ Տեր-Պետրոսյանը գնահատում է իշխանության այդ քայլը՝ միաժամանակ արձանագրելով, «որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»:

Դա նշանակո՞ւմ է, որ նախկին նախագահների հանդիպման ձևաչափի աշխատանքը հայտարարվում է դադարեցված և երկրորդ հանդիպումը, որի կազմակերպման աշխատանքի մասին օրերս ազդարարել էր Մայր Աթոռը, այլևս տեղի չի ունենա: Իհարկե, առաջին նախագահը չի արտահայտում այդպիսի ուղիղ միտք, բայց երբ նա ասում է, որ ֆորմատը այլևս սպառված է, ապա ենթադրվում է, որ առնվազն նա կարող է և հրաժարվել երկրորդ հանդիպումից: Թե՞ առաջին նախագահը համարում է, որ այդ ձևաչափը պետք է դնի նոր խնդիր և այդ կերպ միայն այսպես ասած վերաիմաստավորվի: Բոլոր դեպքերում հարցը բաց է, և գուցե այսօր օրվա ընթացքում կլինեն նոր պարզաբանումներ, որոնք թույլ կտան առավել ստույգ պատկերացնել հետագա զարգացման ուղեգիծը: Միաժամանակ, մյուս հարցը այն է, թե ի՞նչ բանավեճի մասին է խոսում առաջին նախագահը: Առերևույթ կարծես թե տեղի ունեցավ մի բանավեճ՝ իր և երկրորդ նախագահ Քոչարյանի միջև, անուղղակի իհարկե, և հեռակա՝ ինքը հարցազրույցի, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ձևաչափի մասնակցությամբ: Բայց դրա իմաստն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի խաղաղության պայմանագրի ադրբեջանական պահանջները, և վե՞րջ: Դա՞ էր 1998 թվականից ի վեր առաջին լուրջ քաղաքական բանավեճի արդյունքը: Եթե այո, ապա դա ի՞նչ արդյունք է, եթե ոչ՝ ապա ո՞րն է լինելու շարունակությունը: Այստեղ է, որ գուցե ձևավորվում է նախկին նախագահների ֆորմատի «վերաիմաստավորման» խնդիր: Որովհետև, ըստ հրապարակված հինգ կետերի տրամաբանության, Հայաստանի առաջ հենց մեծ հարցն է, որին պետք է տրվի պատասխան, որի պատասխանի վերաբերյալ պետք է կայացվի որոշում՝ ընդունե՞լ, թե՞ մերժել, կամ ի՞նչն ընդունել, ինչը ինչպես փոխել, ինչով փոխել, ինչ փաստարկներ բերել և այլն: Այսինքն՝ գոնե առերևույթ նկատելի է, որ բուն հարցերը նոր են միայն գալիս առաջ, հետևաբար տրամաբանությունը հուշում է, որ նախկին նախագահներն էլ նոր միայն պետք է քննարկեն, բանավիճեն, ներկայացնեն իրենց մոտեցումները և դիրքորոշումները: Թե՞ հրապարակվածը հենց որոշում էր, պարզապես այլ «ֆորմատով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում