Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ո՞վ կլցնի հարավկովկասյան անվտանգության վակուումը. Հունաստանի նախարարի բաց խոսքը

«Իրավիճակը բարդ է. Ռուսաստանի՝ տարածաշրջանից զգալիորեն դուրս գալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է Հայաստանի համար արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի։ Այս հարցերը պետք է լուծվեն հաջորդաբար: Միաժամանակ, պետք է հստակեցնել, որ միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի, ինչպես նաև ամերիկացի զրուցակիցներիս հետ իմ շփումներում»,- հունական մամուլին տված հարցազրույցում հարավկովկասյան իրադրության մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը սեպտեմբերի 27-ին՝ ի դեպ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, աշխատանքայյին այցով ժամանել էր Հայաստան:

Հունաստանի արտգործնախարարն անում է ուշադրության արժանի հայտարարություն, նշելով, որ Կովկասում ներկայիս անկայունությունը փաստացի Ռուսաստանի թուլացման հետևանք է: Ինչ է սա նշանակում, հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ, սակայն Հունաստանի նախարարի խոսքը փաստացի այն մասին է, որ հարավկովկասյան ռեգիոնում առաջանում է անվտանգության վակուում, որը կարող է լցվել թուրքական ուժով: Համենայնդեպս, եթե նա խոսում է այն մասին, որ ռուսական թուլացման հետևանքը կարող է լինել ապակայունացումն ու Հայաստանի համար գոյաբանական սպառնալիքը, ապա դա նշանակում է վակուումի «համալրում» թուրքական ազդեցությամբ: Այլապես, ինչի՞ց պետք է լինի գոյաբանական սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Նիկոս Դենդիասը նշում է, որ մտադիր է այդ հարցերը բարձրաձայնել ամերիկացի ու եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում: Հատկապես ինչ շեշտադրման մասին է խոսքը, պարզ չէ, որովհետև Հունաստանի նախարարի արտահայտությունը խոսում է այն տրամաբանության օգտին, որ Աթենքը Վաշինգտոնի ու եվրոպական մայրաքաղաքների իր գործընկերների հետ պետք է քննարկի Հարավային Կովկասում անվտանգության վակուումը այլ ուժով լցնելու, կամ Ռուսաստանի դիրքերի թուլացումը կանխելու հարցեր, որպեսզի վակուումը չլցվի թուրքական ուժով:

Եթե Հունաստանն այդ հարցում առարկայական և շոշափելի օժանդակություն ցուցաբերի Երևանին՝ այդ վակուումի արդյունավետ կառավարման տեսանկյունից, ապա դա կլինի թերևս հայ-հունական հարաբերության շոշափելի ձեռքբերում: Որովհետև, կա թերևս խնդրի մյուս կողմը: Այն է, եթե Հունաստանի նախարարը խոսում է այդ հարցերի մասին՝ Թուրքիայի հետ Հունաստանի քաղաքական քննարկումների և առևտրի հեռահար նպատակով, ապա դա Հայաստանից պետք է պահանջի չափազանց զգուշություն, հույն-թուրքական սուր հակադրության «մանրադրամի» վիճակում չհայտնվելու համար:

Մեծ հաշվով, Նիկոս Դենդիասը իրապես բավականին բաց տեքստով բացահայտում է հարավկովկասյան անվտանգության համակարգի խորքային ռիսկերը և այն, թե որ սսուբյեկտը ինչ աջակցություն կցուցաբերի Հայաստանի համար այդ ռիսկերի կառավարման գործին, զգալիորեն կախված է նաև հենց Հայաստանի աշխատանքից: Այդ առնչությամբ արդյոք Երևանն ու Աթենքը քննարկել են կոնկրետ մեխանիզմներ կամ գաղափարներ, որոնք Հունաստանն իր հերթին կարող է քննարկել ԱՄՆ ու եվրոպական գործընկերների հետ՝ հարավկովկասյան անվտանգության վակուումը լցնելու, վակուում թույլ չտալու համար: Դա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական գործընկերներն օրինակ ներկայումս լրջորեն դիտարկում են ձմռան շեմին Եվրոպայի էներգետիկ վակուում թույլ չտալու, և ռուսական գազի բացակայության հետևանքով առաջացող վակուումը նաև ադրբեջանական գազով լցնելու տարբերակները:

Ընդ որում, այդ առնչությամբ, հոկտեմբերի 1-ին գործարկվեց Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազամուղը, որի բացմանը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարից բացի մասնակցեցին նաև Հունաստանի վարչապետ Միցոտակիսն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում