Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Նախկին նախագահների ձևաչափին «տրված» իշխանության «պետպատվերը»

«Հայկական ժամանակ» օրաթերթը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է Հայաստանի վարչապետի ընտանիքին, հրապարակել է խմբագրական-տեղեկատվություն, որն այն մասին է, թե այս պահին ինչ է պահանջում Բաքուն Երևանից՝ բանակցային սեղանի առաջ: Ըստ այդ հրապարակման՝ Բաքվի պահանջները հետևյալն են. ա) Արցախի բանակի լուծարում, բ) հրաժարում Արցախի որևէ կարգավիճակից և ճանաչում Ադրբեջանի մաս, գ) սահմանազատում և սահմանագծում 1919-20 քարտեզներով, դ) միջանցքի տրամադրում, ե) անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով։ Թերթն այս հինգ պահանջը հանրայնացրել է՝ ի գիտություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահների, որոնք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ սկսել են երկիրը ծանր վիճակից դուրս բերելու շուրջ քննարկումներ, թեև այդ գործում առայժմ եղել է մեկ հանդիպում:

Ի դեպ, այդ հանդիպումից հետո է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, խոսելով այդ ձևաչափի մասին, նշել էր, որ լուծումների և ելքերի վերաբերյալ իրենց կարողությունը որոշակիորեն սահմանափակում է այն, որ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրան շատ մերձ մեկ-երկու անձ գիտեն բանակցային գործընթացի իրական բովանդակությունը: Եվ ահա նախկին նախագահների քննարկման ձևաչափի երկրորդ հանդիպումից առաջ, որի կազմակերպական աշխատանքի մասին օրերս հայտնել է Մայր Աթոռը, վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հրապարակում է բանակցային բովանդակություն՝ ի գիտություն նախկին նախագահների: Ըստ էության՝ ստացվում է իրավիճակ, երբ կարող է հիմք լինել եզրակացնելու կամ ենթադրելու, որ քաղաքական իշխանությունը նախկին նախագահների ֆորմատի նոր հանդիպմանն ընդառաջ նրանց է «իջեցնում» կամ «ներկայացնում» լուծման «պետպատվեր»: Ի՞նչ կարող են այդ առնչությամբ առաջարկել կամ մշակել նախկին նախագահները՝ հավաքականորեն, կամ առանձին-առանձին: Ի վերջո հարկ է նկատել, որ նախկին նախագահների ձևաչափի կայանալու և աշխատանքային կենսունակության պարագայում պարտադիր չէ այդ աշխատանքի բացառապես հավաքական-միասնական-միատարր դրսևորում: Աշխատանքը կարող է լինել համատեղ, իսկ հրապարակի վրա կարող է արտահայտվել տարբեր, թվում է թե առանձին և անգամ իրարամերժ դրսևորումներով՝ այդ կերպ գուցե նպաստելով Հայաստանում որոշակի քաղաքական ճկունության ձևավորմանը:

Գլխավորը, մեխը, առանցքայինը այս հարցում ի վերջո մի պարզ բան է՝ միատարր լինել երկրի ներքին կայունության և սահմանադրական ու հասարակական կարգի պաշտպանվածության հարցում: Քաղաքական մոտեցումների և դիրքորոշումների հարցում տարբերակվածությունը ոչ միայն աղետալի կամ ողբերգական չէ, այլ բարդ, ծանր և աշխարհաքաղաքականորեն նեղացող իրադրության պայմաններում կարող է նույնիսկ լինել որոշակիորեն էֆեկտիվ: Այդ ամենն, իհարկե գտնվում է զուտ տեսական դիտարկումների շրջանակում, սակայն բոլոր դեպքերում ակնառու է, որ նախկին նախագահների ձևաչափի երկրորդ հանդիպմանն ընդառաջ իշխանությունը կարծես թե տալիս է այդ հանդիպման օրակարգի առանցքային նյութը: Ավելին, թերթի հրապարակումը նշում էր, որ հաջորդիվ կներկայացնեն այն, թե ինչպիսին են միջնորդ տերությունների, կամ շահագրգիռ տերությունների, ուժային կենտրոնների մոտեցումները և ակնկալիքները: Իհարկե, չի նշվում, թե դա կախված է առաջիկա՝ երկրորդ հանդիպման արդյունավետությունից և մատուցված օրակարգի հանդեպ լուծումներից: Ավելի հնարավոր է, որ իրատեսական մակարդակում ռացիոնալ չէ մեկ կամ երկու հանդիպմամբ ապահովել լուծումներ հինգ կետերի վերաբերյալ, առավել ևս, երբ դրանք իրենց հերթին կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի, սակայն նաև աշխարհաքաղաքական դիմակայության ավելի խոշոր և ազդեցիկ կետերի «ենթակետեր» են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում