Երևանի քաղաքապետարանը թույլատրել է քանդել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո կիսափլուզված շենքը։
Երևանի քաղաքապետարանից Radar Armenia-ին այս կապակցութայմբ տեղեկացրին՝ «Այն հատվածներում, որտեղ փլուզման վտանգ կա՝ տրվել է քանդման թույլտվություն։ Ապամոնտաժման գործընթացը օրինական է, և ըստ նախնական տվյալների, կշարունակի մինչև տարեվերջ»։