ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ պետք է փորձենք հնարավորինս ֆիլտրել, բարձրացնել մեր քաղաքացիների իրավագիտակցությունը։ Նրա դիտարկմամբ՝ դեղին մամուլի միջոցով որոշակի տրամադրություններ են ստեղծվում, հասարակության մեջ պանիկա սերմանում․ «Հասարակությունը պետք է հասկանա, որ ֆեյսբուքը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթերթը չէ»։ Խոսելով այն մասին, թե մենք որ գործընկերների վրա կարող ենք հույս դնել՝ Վարդանյանը նկատեց․ «Մեծ սպասումներ չունեմ ո՛չ եվրոպացի, ո՛չ էլ այլ միջազգային գործընկերներից, բայց միաժամանակ ոչ մի հարթակ բաց չեմ թողնելու՝ ահազանգելու, որ այսպիսի հանցագործություններ են տեղի ունենում, իսկ դուք դրա մասին լռում եք»,-ասաց նա՝ նկատի ունենալով հայ գերիների մասնակցությամբ վերջին ահասարսուռ տեսանյութը։