Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը

Խոակին Կապառոսն ավարտեց աշխատանքը Հայաստանի հավաքականում։ ՀՖՖ-ն, որը երկմտանքի առջև էր, որոշեց չբորբոքել կրքերը։ Հարկ է ընդգծել, որ Կապառոսի վրա երկրպագուների, ֆուտբոլային հանրության մեծ ճնշում կար։

Այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները պետք է արագորեն կողմնորոշվեն նոր գլխավոր մարզչի ընտրության հարցում։ Հոկտեմբերի 9-ին կայանալու է Եվրոյի ընտրական փուլի վիճակահանությունը, որից հետո պետք է ակտիվորեն նախապատրաստվել։ Իսկ այդ մեծածավալ ծրագրի համար օր առաջ մարզիչ է հարկավոր լինելու։

Կապառոսի հրաժարականից անմիջապես հետո շրջանառվեց Անդրեյ Տալալաևի թեկնածությունը։ Ռուս մասնագետը հաջողությամբ գլխավորել է «Փյունիկը», լավ աշխատանք է տարել «Տամբովի» հետ, տևական ժամանակ էլ մարզում էր Գրոզնիի «Ախմատը», որից հեռացավ վերջերս։

Տալալաևը, սակայն, շտապեց հերքել, որ բանակցությունների մեջ է ՀՖՖ-ի հետ։ «Ասում են՝ հավերը կաթ են տալիս։ Ովքեր ասում են, իրենցից էլ հարցրեք»,- այսպես պատասխանեց էքսցենտրիկ Տալալաևը, որը հարցազրույցների, մամուլի ասուլիսների ընթացքում պարզապես անկանխատեսելի է։ Ճանաչելով Տալալաևին՝ կարելի է ասել, որ այս պատասխանով նա ոչ հաստատում, ոչ էլ բացառում է հնարավորությունը։

Քիչ է հավանականությունը, որ ազգային թիմը կգլխավորի հայ մասնագետ։ Ընդհանրական դիտարկումով լավագույն թեկնածուն Եղիշե Մելիքյանն է, ով սակայն դեռ կարևոր ճամփորդություն ունի «Փյունիկի» հետ։ Արդի ֆուտբոլում ակումբ-հավաքական համատեղելիությունը չնչին դեպքերում է։ Ազատ մասնագետներից Աբրահամ Խաշմանյանը տևական ժամանակ է՝ պրակտիկայի մեջ չէ, բացի այդ էլ, գրեթե բացառված է, որ ՀՖՖ-ն կվերադարձնի Խաշմանյանին։

Տեղեկություն էր տարածվել նաև արտասահմանում բնակվող հայ գործակալի և Միշել Տեր-Զաքարյանի միջև բանակցությունների մեկնարկի մասին։ Ամեն դեպքում, հավաքականի ներկա վիճակը, հավակնությունները հաշվի առնելով,Տեր-Զաքարյանի դրական պատասխանը քիչ հավանական է։

Ըստ ՀՖՖ-ի՝ այժմ տարբերակները շատ են։ Այնպիսի իրավիճակ է, որ ֆեդերացիայում այլևս չեն մտածում երկրի ֆուտբոլային մոդելի մասին։ Ներկա իրավիճակում անհրաժեշտ է մարզիչ, ով ուղղակի կփորձի դուրս բերել թիմին դժվարին իրավիճակից։ Նոր մարզիչը պետք է իմանա պաշտպանություն կառուցել, իսկ առջևում օգտագործել ստեղծագործական ներուժը։

Որոշումը մոտ է, ՀՖՖ-ն գոնե այս անգամ սխալվելու իրավունք չունի։ Այժմ իրավիճակը կրկնակի բարդ է։ Հայ երկրպագուները տեսան փայլուն մեկնարկ և անփառունակ վերջաբան։ Ով էլ լինի նոր մարզիչը, մեկնարկային էյֆորիա չի լինելու, քանի որ եկել է սթափ դատողությունների ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում