Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ներկայացրել է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ներկայացնելով օրինագիծը՝ նա ասաց. «Փաստաբանության մասին օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար Հանրային պաշտպանի գրասենյակին դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը պատժվելու է տուգանքով առավելագույնը 20-ապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրմմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: