Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թիվիթերյան նոր գրառում է արել, որում նշում է, թե ստացել է տեսանյութեր ադրբեջանցիների հանդեպ իրականացված «վայրագությունների» վերաբերյալ: Կլաարը գրում է, որ բոլոր տեսանյութերը պետք է հետաքննվեն, որ պատերազմը երկու կողմից էլ թողել է խորը վերք: Այն, որ պատերազմը խորը վերք է թողնում բոլոր կողմերից, կասկածից վեր է, բայց սա այլ բան չէ, քան մարդկային հուզական հանգամանքի քաղաքական խաղարկում, որի միջոցով փորձ է արվում լղոզել Եվրամիության էներգետիկ գործընկեր Ադրբեջանի պատերազմական հանցագործության պատասխանատվությունը:

Կլաարը նախօրեին անդրադարձել էր տարածված տեսանյութին, որտեղ Ադրբեջանի զինուժի վայրագությունն էր հայ գերիների՝ անզեն զինվորների նկատմամբ, որոնց գնդակահարում են երկու-երեք մետր հեռավորությունից: Կլաարը գրել էր, թե այդ տեսանյութի իսկությունը հաստատվելուց հետո պետք է լինի պատասխանատվություն: Եվ ահա, «պատասխանատվությունը» ըստ երևույթին եղել է՝ պարզ չէ թե ինչի տեսքով, բայց Կլաարը դրա արդյունքում դրել է հավասարության նշանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ այժմ էլ ասելով, թե ստացել է ադրբեջանցիների նկատմամբ «վայրագության» տեսանյութեր և պետք է քննվեն բոլորը: Ցավոք սրտի, Եվրամիության պաշտոնյայի այդ վարքագիծը չի հարուցում որևէ զարմանք, այլ ընդամենը հերթական անգամ արտացոլում է երկակի ստանդարտը, որով առաջնորդվում են գործնականում բոլոր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները՝ գործելով ընդամենը շատ կոնկրետ տնտեսական ու քաղաքական շահի շրջանակում:

Իսկ Ադրբեջանի հետ այդ շահը Տոյվո Կլաարի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը փաստաթղթավորել է 2022 թվականի հուլիսին՝ Բաքու կատարած այցով, որտեղ ստորագրվել է Բաքվի հետ էներգետիկ հուշագիրը՝ մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի Եվրոպա արտահանման ծավալներն ավելացնելու, Ադրբեջանի էներգետիկ նախագծերում ներդրումներ անելու վերաբերյալ: Իսկ հոկտեմբերի 1-ին Իլհամ Ալիևն ու Ֆոն Դեր Լյաենը նստած էին կողք կողքի Բուլղարիայում գազատարի բացմանը, որով ավելի շատ ադրբեջանական գազ է հոսելու դեպի այդ երկիրը: Ահա այդ համատեքստում և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտությունում հավասարության նշանի ավանդական քաղաքականության առումով զարմանալի չէ, որ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանկարծ ստանում է նաև ադրբեջանցիների հանդեպ կատարվողի մասին ինչ որ տեսանյութեր: Զարմանալի չէ, սակայն տխուր է, և այն իմաստով, որ այդ ամենին զոհ են գնում այն արժեքները, որոնք հռչակել, դավանում ու իր քաղաքականության հիմքում է դիտարկում Եվրոպան կամ հավաքական Արևմուտքը: Միաժամանակ, տխրությունն, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ և պետք է աշխատել, դիվանագիտական համառ ջանքով և հետևողականությամբ, պարզապես այդ աշխատանքի առանցքային հանգամանք պետք է լինի այն, որ միջազգային կառույցները հետևողականորեն, առանց ավելորդ զգայականության և հուզականության, միանգամայն հիմնավոր և հստակ դնեն իրենց իսկ քաղաքականության արժեբանական հիմքից բխող պատասխանատու հարցադրումներ՝ դրանց առնչությամբ իրավա-քաղաքական փաստերի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում