Լիբիայում 6-ամսյա պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 50 հազար մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում անելով Տրիպոլիի ապստամբների ղեկավար Հիշամ Աբու Հաջերին:
Զոհերի թիվը պարզելու համար միմյանց են գումարել ապստամբների ղեկավար մարմնի` Ազգային անցումային խորհրդի և Կարմիր Խաչի տվյալները:
Միաժամանակ Մուամմար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքը մնում է քադաֆիականների հսկողության տակ: Ապստամբները կոչ են արել քաղաքի բնակիչներին օգնել իրենց, հակառակ դեպքում նրանք քաղաքը ռազմական ուժով կգրավեն:
NATO-ն իր հերթին հայտարարել է, որ Տրիպոլին ամբողջությամբ ազատագրված է քադաֆիական ուժերից և իրենք կշարունակեն ռազմական գործողությունները Լիբիայում այնքան ժամանակ, որքան կպահանջվի Քադաֆիի իշխանությունը լիովին տապալելու համար:









































