Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ

Նախօրեին տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները վայրագորեն գնդակահարում են գերի ընկած հայ զինծառայողներին, հանրության շրջանում թողել է շոկային տպավորություն: Պաշտոնական Երևանը թե վարչապետի, թե արտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի տեղի ունեցածը և կատարի անհրաժեշտ քայլերը, որոնք բխում են այդօրինակ անմարդկային գործողություններից, փաստացի՝ պատերազմական հանցագործությունից: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ասել է, թե «եթե հաստատվի տեսանյութի իսկությունը», ապա այն պետք է ունենա հետևանք: Քանի՞ ամիս կամ տարի կտևի «տեսանյութի իսկությունը» հաստատելը, դեռ կերևա:

Մինչ այդ, վայրագություն իրականացրած զինծառայողների Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարի բացմանը, որով Բուլղարիան կստանա նաև ավելի շատ ադրբեջանական գազ: Վայրագ տեսանյութը Եվրոպան դրել է հերթական «փորձության» առաջ՝ ադրբեջանական գազի ու եվրոպական արժեքների «միջև»: «Ֆրանսիական լրատվամիջոցներ և ԵՄ, ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր և ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցներն ավարտին հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։ Արդյո՞ք հայկական արյունն ավելի էժան է, քան ուկրաինացիները», գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում՝ քննադատելով տեղի ունեցողի հանդեպ ֆրանսիական ԶԼՄ-ների ու եվրոպական կառույցների դիրքորոշումը: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով տեսանյութին, նշել է, որ դա հարված է խաղաղության հասնելու ԵՄ ու ԱՄՆ փորձերին. «Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին:

Մենք գործ ունենք վայրենիների հետ: Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»: Գործնականում շատ բարդ է վիճել այդ իրողության հետ: Ադրբեջանը «հիանալի» օգտվում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունից և աներկբա է, որ Ադրբեջանին խաղաղության դաշտ բերելու միակ հնարավորությունը այդ երկրին ագրեսիվ քաղաքականության և ռազմատենչության հետևանքին առերեսելու կամքն է, որ կարող է դրսևորել այսպես ասած քաղաքակիրթ աշխարհը: Առայժմ «քաղաքակիրթ աշխարհը» դրսևորում է Բաքվի հետ տնտեսա-քաղաքական առևտրի կամք, այդ հանգամանքը ծառայեցնելով իր համար այսօր առավել գերակա խնդրի՝ Ռուսաստանի հետ դիմակայության և ուկրաինական պատերազմի: Դա իհարկե այսպես ասած միջազգային հանրության իրավունքն է և շահը, պարզապես անհրաժեշտ է հասկանալ, թե որ ուղղությամբ որտեղ է սկսում, որտեղ ավարտվում և որտեղ է զոհաբերվում մեր՝ հայկական շահն ու անվտանգությունը, որպեսզի կարողանանք աշխատել իրապես արդյունավետ: Այդ ամենով հանդերձ, տեղ ունեցածում ուշադրության է արժանի և այն, որ տեսանյութը կարծես թե լայն հանրային ուշադրության դաշտ է գալիս այն օրը, երբ Ժնևում տեղի է ունենում Միրզոյան-Բարյամով հանդիպում, որտեղ ըստ Հայաստանի վարչապետի ասուլիսում հնչեցրած մտքի՝ պետք է մեկնարկեր առարկայական քննարկումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ: Տարածված տեսանյութն ու աղմուկը այդ հարցում խանգարե՞լ է, թե՞ նպաստել Բաքվի դիրքորոշումների զսպմանն ու կառավարմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում