Saturday, 10 12 2022
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Իշխան Սաղաթելյանի հոր դեմ քրեական գործեր են հարուցել. «Հրապարակ»
Հայաստանը պատռված հովանոցի և պարզապես ձողի միջև
Նորընտիր դատավորները սպասում են երդման. դեռ չեն կարող ստանձնել պարտականությունները. «Ժողովուրդ»
Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են. «Ժողովուրդ»
ՊՎԾ-ն մտել է Քրեակատարողական ծառայություն. Փաշինյանից հրահանգ կա․ «Ժողովուրդ»
02:06
Մունդիալ-2022. Արգենտինան` կիսաեզրափակչում է
Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառել է Կանադայի 200 քաղաքացու. ТАСС
00:45
ԱՄՆ-ը 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
00:30
Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը․ AFP
Ավտովթար Արշակունյաց պողոտայում. Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ
Նախագահը ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին
Պուտինը հորդորել է միայն իրեն հավատալ
Պաշտոնանկություն՝ նախագահի աշխատակազմում
23:00
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասին համաձայնագիրը
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
22:30
ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել
Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը մեծ վնաս կհասցնի ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրներին
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
ՀՀ-ն Սաուդյան Արաբիայի հետ պետք է խորացնի հարաբերությունները. արաբների համար վստահելի գործընկեր ենք
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
21:52
Պերուի հեռացված նախագահը քաղապաստան է խնդրել Մեքսիկայից
«Հայաստանը մեր դաշնակիցն է»․ սուտ, որ հնչում է Շոյգուի շուրթերից
21:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԿԸՀ անդամների նկատմամբ
21:20
Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել
21:10
Գերմանիայում հեղաշրջման փորձից հետո Բունդեսթագում որոշել են վերանայել անվտանգության միջոցառումները

Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է «հայկական ընկերության»՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցի ենթարկվելու մասին տեղեկությունը։ Սոցցանցերի օգտատերերից ոմանք ներկայացնում են այդ լուրը որպես Հայաստանի կողմից Ռուսաստանին սանկցիաներից խուսափելու աջակցության հետևանք։

Գրում է fip.am

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ խոսքը «Տակո» ՍՊԸ մասին է, որը գրանցված է Երևանում՝ Գարեգին Նժդեհ 1-հասցեում։

Տեղեկատվությունը հրապարակվել է որպես թարմացում՝ Ռուսաստանի հետ փոխկապակցված անձանց և ընկերությունների ցուցակում և ներկայացված է որպես ռուսական «Ռադիոավտոմատիկա» ընկերության հետ փոխկապակցված ընկերություն։

Նույն ընկերության հետ փոխկապակցված լինելու հիմքով պատժամիջոց է կիրառվել Չինական SINNO Electronic Co. ՓԲԸ-ի, չորս անհատների և մեկ ռուսական ընկերության նկատմամբ։

«Ռադիոավտոմատիկա» ռուսաստանյան «պաշտպանական գնումների» ցանց է, որը արտասահմանյան սարքավորումներ է ներկրել Ռուսաստան՝ ռուսական արտադրության ռազմական սարքավորումների համար

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ««Ռադիոավտոմատիկան» վճարում է «Տակոյին» մասերի ներմուծման և Հայաստանի տարածքում գնումների գործընթացն իրականացնելու համար: Ավելին, և՛ «Սիննոն», և՛ «Տակոն» կապ են պահպանել իրար հետ՝ կապված «Ռադիոավտոմատիկայի» հետ իրենց աշխատանքի հետ»։

Հայաստանյան «Տակո» ՍՊԸ-ի նկատմամբ պատժամիջոցի մասին լուրը արագ շահարակվեց սոցիալական ցանցերում, ընդհուպ մինչև հայտնի ադրբեջանական լոբբիստներ Լյուք Քոֆիի և Մայք Դորանի կողմից, որոնք պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա սկսած հարձակումից հետո օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։

Ըստ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքի՝ «Տակո» ՍՊԸ-ն Հայաստանում գրանցվել է այս տարվա ապրիլի 5-ին՝ ոմն Վադիմ Սերգեյի Վերխովցևի կողմից։ Վերխովցևը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ ընկերությունը գրանցված է Երևանի «Հայրենիք» բիզնես կենտրոնի տարածքում։

Ընկերության կամ ընկերության սեփականատիրոջ մասին այլ տեղեկություններ գտնել «Փաստերի ստուգման հարթակին» չհաջողվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում