«Դուրս ՀԱՊԿ»-ից քննարկմանը «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչել Հայաստանի ամբողջականությունը, և այդտեղ գտնվելը հակոտնյա է Հայաստանի գոյությանը: Բաբաջանյանի խոսքով՝ կա՛մ Հայաստան, կա՛մ ՀԱՊԿ-ում Հայաստանի գոյություն, այլևս չկա այլ ճանապարհ, և սրան մենք պետք է շատ սառը ու սթափ առերեսվենք որոշումներ կայացնելու համար: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է րոպե աառաջ հայտարարի, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որպեսզի կարողանանա աջակցություն ստանալ աշխարհից: