Friday, 09 12 2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
Ձեր ներքին մաղձը թույլ չի տալիս, որ 100 %-ով բովանդակային քննարկման անցնենք․ Վաղարշակ Հակոբյան
ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները կոմյունիկե են ստորագրել հանդիպման արդյունքների շուրջ
16:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
Տպավորություն է, որ Գասպարյան Վովան ձեր ոստիկանապետը չի եղել. Վիլեն Գաբրիելյան
Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունը․ ՔՊ ավագանի Արման Բաղդասարյան
Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան
ՄԻՊ-ն ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները
Եթե Ռոբերտ Քոչարյանը զենքը դնի մեկի վրա, ՊՊԾ-ն ի՞նչ է անելու․ Վիլեն Գաբրիելյան
14:06
Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագողի հետ վեճի պատճառով
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. ԱԽ քարտուղար
Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երբ մեղավոր են բացառապես բոլորը, բացի ռուսներից

Ադրբեջանի վերջին ագրեսիայի շուրջ քննարկումների առարկա դարձավ նաև ներքաղաքական դաշտում։ Այդ քննարկումներից կարելի է մի եզրակացնել՝ մեզ նպատակաուղղված վերածում են մարգինալացված ու դեգրադացված հասարակության, համոզում, որ ամեն ինչում մեղավոր է բացառապես հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդն ու անհատապես՝ յուրաքանչյուրս։

Մեզանում սերմանում են այս գաղափարը՝ մեր սեփական անունակությունը դարձնելով փաստ։ Սա էապես կոտրում, ոչնչացնում է վստահությունը ինքներս մեր հանդեպ ու նպատակ ունի մեզ հասցնել այն գաղափարին, որ մենք միևնույն է ինքնուրույն ապրել չենք կարող ու հարմար պահին պետք է հանձնվել մեկ այլ՝ ավելի խոշոր երկրի, որը կապահովի մեր հացն էլ, կացն էլ, անվտանգությունն էլ և այլն։

Միաժամանակ ներքաղաքական դասավորվածությունը գործում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ բոլորի՝ բացի Հայաստանից։ Ինչ-ինչ շրջանակներ մեզ անդադար համոզում են, թե ամեն ինչում մեղավոր է հայ ժողովուրդը, որ կան՝ կներեք արտահայտության համար, ինչպես ոմանք ենա անվանում «ժեխեր» ու «օխլոսներ», որոնք ընտրեցին Փաշինյանին ու նրան քարտ բլանշ տվեցին՝ հանձնելու Արցախը։ Մինչդեռ նման հայտարարություններն անողներն իրենք որևէ բան չեն առաջարկում այլ պարզապես պնդում, որ պետք է հանձնվել ռուսներին ու ռուսներից հավերժ շնորհակալ լինել, որ մեզ միշտ փրկում են մեր իսկ անխելքությունից։

Մեզ, ինչպես դրսից, այնպես էլ ներսից որոշները նպատակ են դրել վերածել այս լեռնաշխարհում ապրող ինչ-որ ցեղախմբի, առանց ինքնության ու առանց իրավունքների, ինչպես օրինակ՝ օսեթներին, աբխազներին, չեչեններին, դագերին և այլն, որոնք քանակով փոքրաթիվ են, Մոսկվան էլ ասում է, թե այդ թվով վերջիններս անկախ լինելու իրավունք չունեն։

Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Բաքվի ագրեսիայի վերաբերյալ ընդդիմության առանձին ներկայացուցիչների արձագանքը կարող էր լիարժեք լինել, եթե Հայաստանի քաղաքական իշխանության պատասխանատվությանը զուգահեռ, շեշտադրվեր նաև Ռուսաստանի պատասխանատվությունը:

Այլապես, մեղմ ասած տարօրինակ է ստացվում, երբ ընդդիմությունը Երևանին մեղադրում է Բաքվի հետ գործարքի գնալու համար՝ այդպես «գնահատելով» լարվածությունն ու փաստորեն հերթական անգամ «արդարացնելով» Բաքվի ագրեսիան ու էթնիկ զտման քաղաքականությունը, իսկ ահա Բաքվի ու Երևանի «միջև» մտած ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկին, միջուկային գերտերությանը՝ խնայում: Չէ՞ որ ռուսական ռեգիոնալ ներկայությունը, այդ թվում Արցախում խաղաղապահական մանդատը, ոչ թե հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի, այլ հենց այն բանի համար է, որ այս տարածաշրջանում չլինի ռուսական շահերի դեմ որևէ էական գործարք: Այլ հարց է, թե մինչ խաղաղապահական մանդատը և ռազմական ներկայությունը հաջողացնելը, Մոսկվան ինչ բարդության ու մարտահրավերի միջով անցավ, ինչ էր ուզում և ինչ ստացավ իրականում, ներկայումս ինչ մարտահրավերներ ունի՝ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում դիտարկելով արցախյան, կովկասյան հարցը: Սրանք իհարկե բազմաշերտ խոսակցության թեմաներ են, սակայն Հայաստանում ռուսական ներկայության և Արցախում խաղաղապահ մանդատի պատասխանատվության գոտում տեղի ունեցող ադրբեջանական ագրեսիան     «վերագրել» Երևան-Բաքու գործարքի, իսկ Ռուսաստանի դերի, պատասխանատվության մասին չասել որևէ խոսք, դա այլ բան չէ, քան կամա, թե ակամա խրախուսել այն, ինչ կատարվում է:

Եվ, եթե կատարվողը գործարք է, ինչպես կարծում ոմանք, ապա կնշանակի, որ այդպիսի դիրքորոշումով՝ այդ շրջանակն էլ դառնում է գործարքի մաս, ակնկալելով, որ այս անգամ սցենարը կզարգանա այնպես, որ լարվածության «ալիբի» ապահովելու և ՌԴ-ին պատասխանատվությունից ազատելու գինը կամ վարձքը կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելը, երբ այլևս չի մնա որպես իշխանություն նրա վրա բարդելու որևէ բախտորոշ և ծանր խնդիր: Սա Հայաստանի ճակատագրական խնդիրն է՝ քաղաքական օրգանիզմի «քայքայվածությունը», երբ չկա քաղաքական հարաբերության ներքին կոդեքս, չկա իշխանություն-ընդդիմություն համակարգային կայուն ճարտարապետություն, որը թույլ կտա Հայաստանին լինել առավել դիմակայուն, առավել ճկուն, և այդ կերպ նաև Հայաստանի շուրջ ձևավորել մեր հանդեպ պաատասխաանատվության նվազագույն աստիճան պահանջող մի շրջանակ, որից խուսափելը թե անհնար կլինի որևէ այլ սուբյեկտի համար, և թե կլինի աննպատակահարմար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում