Monday, 05 12 2022
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
12:00
ՌԴ-ն նավթը չի վաճառի գնային շեմի պայմաններով. այսօրվանից ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ ԵՄ սահմանափակումը
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին

Հայաստանի որոշելիքն է՝ մնա՞լ այն ռազմաքաղաքական կառույցում, որը անհրաժեշտ պահին չօգնեց իրեն, դրանից հայ-վրացական հարաբերությունները չեն տուժի․ Վախթանգ Մաիսայա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց  փորձագետ Վախթանգ Մաիսայան։

-Պարոն Մաիսայա, Դուք տեղյակ եք, որ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացման ֆոնին Հայաստանում կան ՀԱՊԿ-ից դուրս գալու տրամադրություններ՝ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներում։ Իշխանություններն էլ չեն թաքցնում, որ այդ կառույցը ամենածանր պահին Հայաստանին միայնակ թողեց։ Եթե Հայաստանն իսկապես դուրս գա ՀԱՊԿ-ից, ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում հայ-վրացական հարաբերություններում։

-Ես կարծում եմ, որ նույնիսկ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը որևէ կերպ չի փոխում Հայաստանի ու Վրաստանի ռազմավարական դաշնակցությունը, երկկողմ շատ ջերմ գործընկերային հարաբերությունները։  Մեկ անգամ չէ, որ նշել եմ այս օրինակը՝ 2008 թվականի Ռուսաստանի ռազմական ագրեսիայի ժամանակ Հայաստանը դրսևորեց իրեն որպես  իրական արժանի գործընկեր ու հարևան և թույլ չտվեց, որ Վրաստանին հարված հասցվի հարավային ուղղությունից։ Վրաց ժողովուրդը դա միշտ կհիշի։ Ես կարծում եմ, որ իրավիճակը չի փոխվում նրանից՝ Հայաստանը կլինի՞ ՀԱՊԿ անդամ, թե՞ ոչ։ Մենք կշարունակենք  բարիդրացիական ու գործընկերային հարաբերությունները, քանի որ դաշնակիցներ ու հարևաններ ենք, բարեկամ ժողովուրդներ, Վրաստանում կա հայկական սփյուռք և մենք մշտապես հարգում ենք հայկական մշակույթը։

Այս կոնտեքստում՝ հայ ժողովրդի ու Հայաստանի որոշելիքն է՝ մնա՞լ այն ռազմաքաղաքական կառույցում, որը  անհրաժեշտ պահին  չօգնեց իրեն  պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ շեշտել, որ  դա որևէ կերպ չի ազդում Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների վրա։ Եթե Հայաստանը ընտրի պրոարևմտյան կուրսը որպես արտաքին քաղաքական վեկտոր, ապա ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը շատ ավելի օգտակար կլիներ, քան ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Բայց դա իմ անձնական կարծիքն է, իսկ որոշողը՝ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդն են։

-Բայց մի բան է լինել ՀԱՊԿ-ում, այլ բան է ընտրել պրոարևմտյան կուրսը, ձգտել դեպի ՆԱՏՕ և ԵՄ, ինչպես դա Վրաստանն է անում։

Իհարկե։ Մենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ, նույնիսկ ԱՊՀ անդամ չենք, ուստի մեզ համար ճանապարհն ավելի հարթ ու ուղիղ է դեպի արևմուտք։ Բայց դա, մեծ հաշվով,  չի փոխում իրականությունը։ Մոլդովան, օրինակ, ԱՊՀ անդամ է, բայց արդեն ունի ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ։ Տեսնում ենք, որ մեկը մյուսին չի խանգարում։ Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, իհարկե դա իրավիճակ կփոխի։  Թուրքիան հիմա նախագահի շուրթերով հայտարարություն արեց, որ ուզում է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ լինել։ Չնայած դա տնտեսական կազմակերպություն է, ռազմաքաղաքական չէ, բայց նկատենք, որ Թուրքիան էլ դա ուզում է համատեղել ՆԱՏՕ-ի հետ։ Ահա Թուրքիայի ու Մոլդովայի օրինակները կարող են Հայաստանի համար ուսանելի լինել՝ այն կոնտեքստում, որ մնա ԱՊՀ-ում, բայց ձգտի դեպի ՆԱՏՕ ու Եվրամիություն։ Ժամանակին  իհարկե  Հայաստանը Վրաստանի ու Ուկրաինայի հետ միասին մտածում էր Եվրամիության անդամ դառնալու մասին, նույնիսկ Եվրամիությունը մտածում էր Հայաստանին տալ հատուկ կարգավիճակ՝ ասոցացված անդամության մասին։ Բայց դուք գիտեք, որ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանի օրոք այլ որոշում կայացվեց։

-Որոշ փորձագետներ նշում են, որ  Վրաստանի հասարակությունը Հայաստանի հանդեպ  վերապահումներ ունի, քանի որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք։ Կա՞ այդպիսի մոտեցում։

-Այն փորձագետները, որոնք լավ են հասկանում արտաքին քաղաքականությունն ու միջազգային հարաբերությունները՝ այդպես չեն մտածում։ Ես ինքս այդպես չեմ կարծում, որովհետև Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, իսկ դա արմատապես  տարբերվում է այն  քաղաքական նկրտումներից, որն, օրինակ, ունի Բելառուսի Հանրապետությունը։ Երկրորդ՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի Երևան կատարած այցն այդ բազմավեկտորութունը ևս մեկ անգամ ընդգծեց։ Հայաստանը միշտ չէ աչքը հառում է դեպի Մոսկվա, շատ հաճախ նայում է Փարիզ,Վաշինգտոն, Բրյուսել։ Նույնիսկ պարոն Փաշինյանի և Ալիևի հանդիպումը տեղի ունեցավ Շառլ Միշելի միջնորդությամբ ու հենց այդ հանգամանքը խոսում է Հայաստանի՝ արտաքին քաղաքականությունը բալանսավորելու նկրտումների մասին։ Ուստի ես կարծում եմ, որ միջազգային հարաբերությունների մասնագետներն այդպես չեն կարծում, դա իրականությանը չի համապատասխանում։

Հայաստանը՝ ելնելով  իր հետաքրքրություններից ու ազգային անվտանգությունից, իրականացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, ինչը միանգամայն նորմալ երևույթ է։ Եվ նշեմ, որ դա  բավականին բարդ է անել այնպիսի դժվար աշխարհաքաղաքական տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում