Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երկնիշ տնտեսական աճը ժամանակավոր գործոնների արդյունք է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Հայաստանի երկնիշ տնտեսական աճը միանշանակորեն պայմանավորում են ռուսական գործոնով։ Համամի՞տ եք, որ այլ դեպքում երկնիշ տնտեսական աճ բացառվո՞ւմ էր։

-Այո, ես էլ բազմիցս շեշտել եմ, որ սա ժամանակավոր գործոնների արդյունք է, քանի որ այս պահին երբ դիտարկում ենք ոլորտները, տեսնում ենք, օրինակ, ծառայությունների ոլորտն է առաջատար տնտեսական աճի մասով, առևտրի ոլորտը, նաև տրանսֆերների աննախադեպ աճը նպաստել է տնտեսական աննախադեպ երկնիշ աճին։ Այսինքն՝ այս գործոնների արդյունքում նաև դրամի փոխարժեքն է որոշակիորեն կայունացել է, առաջատար արժույթների նկատմամբ արժևորվել է, այս դեպքում նաև գնաճի տեմպերն են որոշակիորեն զսպվել։ Եվ այս ամենը նպաստում է, որ առևտրաշրջանառություն լինի: Դա չէր լինի, եթե նման գործոններ չլինեին։ Եվ եթե մենք դիտարկում ենք տնտեսական աճի ցուցանիշը և գնաճի մակարդակը, ապա տեսնում ենք, որ այս պահին բավական դրական միտումներ կան մեզ մոտ։

Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիան, ռազմական գործողություններն, ընդհանուր առմամբ, ինչ ազդեցություն կուեննան տնտեսության վրա, որքանով դա կազդի ներդրումների վրա:

Բնականաբար, դա բացասական ազդեցություն ունի: Եթե այս իրավիճակը երկարաժամկետ լինի, ապա միանշնակ ցանկացած պարագայում դա բացասաբար է ազդելու մեր տնտեսության վրա: Կարճաժամկետ ազդեցություններ նույնպես կան: Օրինակ, Սյունիքի ճանապարհներին ուղղված վտանգները ազդում է զբոսաշրջիկներից հոսքի վրա: Դուք գիտեք, որ ԱՄՆ կառավարությունը հորդորել էր իր քաղաքացիներին չայցելել այդ շրջաններ: Իսկ մենք գիտենք, որ այդտեղ զբոսաշրջային մեծ կենտրոններ են գտնվում, մեծ հոսքեր են լինում սովորաբար: Բացի դրանից բեռնափոխադրումների հետ կապված կան որոշակի մտահոգություններ: Այս պահին դժվար է գնահատական տալ, թե այդ եռօրյա պատերազմն ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, բայց ակնհայտ է, որ բացասական որոշակի միտումներ ունեցան և դեռ ունենում են, քանի որ անորոշությունները դեռ մեծ են: Մենք այս պահին ունենք այս տարվա 8 ամիսների ցուցանիշը, ըստ որի ունենք 13,9 տոկոս աճ: Պատերազմական գործողությունների ազդեցությանը գնահատական կարող ենք տալ հաջորդ ամիս, երբ կհրապարակվեն նաև սեպտեմբերի տվյալները:

Երբ պատերազմական գործողությունները կսվեցին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ սա նպատակ ունի Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու: Որքանո՞վ է իրատեսական նման գնահատականը: Այդքան մեծ էր այդ դինամիկան, որ Ադրբեջանը կարող էր այսպիսի գործողություններ սադրե՞լ:

Ադրբեջանի գործողությունները ոչ թե կոնկրետ տնտեսական աճի խաթարմանն էր ուղղված, այլ բոլորս էլ գիտենք Ադրբեջանի նկրտումները, նպատակները: Նրանք ցանկանում են, այսպես ասած, միջանցք ստանալ, նաև որոշակի տարածքների նկատմամբ հավակնություններ ունեն: Իհարկե, այն տնտեսական աճը, որ հիմա կա Հայաստանում, դրա վրա էլ ազդեցություն ունեցավ: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի կոնկրետ նպատակը դա էր, բայց անուղղակիորեն դրանով նաև փորձել են մեր տնտեսական աճը խաթարել: Դա, կարելի է ասել, ածանցվող նպատակ էր՝ չթողնել, որ Հայաստանը հանգիստ շունչ քաշի, զբաղվի իր տնտեսության և ռազմական ներուժի վերականգնմամբ: Հայտնի է, որ ռազմական ներուժը անմիջականորեն կապված է քո ունեցած տնտեսական ներուժից: Այսինքն եթե բավական բարձր տնտեսական աճ կա, դա կնպաստի, որ նաև ռազմական առումով առաջընթաց ունենաք: Դա, բնականաբար, մեր հակառակորդներին դուր չի գալիս:

Պուտինի կողմից մոբիլիզացիա հայտարարելուց հետո տեսնում ենք, որ Ռուսաստանից մեծ հոսք կա դեպի Հայաստան: Սա ինչպիսի՞ ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Արդեն իսկ մտավախություն կա, որ անշարժ գույքի գները էլ ավելի կաճեն:

Դա միանշանակորեն դրականորեն է անդրադառնալու ՀՀ տնտեսության վրա, քանի որ այն մարդիկ, որոնք Հայաստան են գալիս նաև որոշակի երկար ժամկետով, իրենց հետ, բնականաբար, գումար են բերում, այստեղ հնարավոր է նաև բիզնես գործունեություն ծավալեն: Դա միանշանակորեն դրական է անդրադառնալու տնտեսության վրա: Դրա արդյունքում արտարժույթի հոսքը կմեծանա և դրամի արժևորումը, որ խաթարվել էր պատերազմական գործողությունների հետևանքով, կվերականգնվի: Այդ միտումներն արդեն տեսնում ենք: Նաև տնտեսության ոլորտների ակտիվացմանը կնպաստի: Բացասական միակ գործոնը անշարժ գույքի գների բարձրացումը կարող է լինել: Սա է միակ մտահոգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում