Friday, 09 12 2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
Ձեր ներքին մաղձը թույլ չի տալիս, որ 100 %-ով բովանդակային քննարկման անցնենք․ Վաղարշակ Հակոբյան
ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները կոմյունիկե են ստորագրել հանդիպման արդյունքների շուրջ
16:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
Տպավորություն է, որ Գասպարյան Վովան ձեր ոստիկանապետը չի եղել. Վիլեն Գաբրիելյան
Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունը․ ՔՊ ավագանի Արման Բաղդասարյան
Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան
ՄԻՊ-ն ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները
Եթե Ռոբերտ Քոչարյանը զենքը դնի մեկի վրա, ՊՊԾ-ն ի՞նչ է անելու․ Վիլեն Գաբրիելյան
14:06
Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագողի հետ վեճի պատճառով
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. ԱԽ քարտուղար
Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է չորս համաձայնագրերը՝ ուկրաինական օկուպացված տարածքները` Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին։

«Վստահ եմ՝ այս որոշումները կհաստատվեն նաև Դաշնային խորհրդում, քանի որ դա միլիոնավոր մարդկանց ցանկությունն է արտահայտում», -ասել է Կրեմլի ղեկավարը՝ հիշեցնելով օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները։

Ուկրաինան ու արևմտյան երկրները այդ քվեարկությունները կեղծ են որակել, -ընդգծելով, որ դրանք անցել են զենքի ուժով և սպառնալիքով։

«Հանրաքվեների» հետ կապված ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը։ Հնարավո՞ր է ինչ-որ փուլում Ռուսաստանը մեզ պարտադրի դրանք ճանաչել։

ՄԱՀԻԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին նշեց, թե չի կարծում, որ Ռուսաստանի ղեկավարությունն այդ աստիճան կորցրել է իր ադեկվատությունը, որ փորձի Հայաստանին ստիպել այդ մարզերը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ «Եթե նույնիսկ այդպիսի դիմում լինի, ըստ իս, Հայաստանը մերժելու է, որովհետև մեր ղեկավարության համար դա կլինի քաղաքական ինքնասպանություն։ Այն փոքր, թույլ աջակցությունը, որ մենք այսօր ստանում ենք քաղաքակիրթ աշխարհից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից և որը թույլ է տալիս մեզ լավ թե վատ Ալիևին պահել կարճ թոկի վրա, մենք կզրկվենք նաև դրանից, կդառնանք Ռուսաստանի հանցակից»։

Մեր զրուցակցը հույս է հայտնում, որ մեր քաղաքական ղեկավարությունը դեռ այդ աստիճան իր ադեկվատությունը չի կորցրել։

Միևնույն ժամանակ Ստեփանյանը նշում է, որ այս փուլում Ռուսաստանին շատ է պետք դաշնակիցների աջակցությունը․ «Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ լավ գիտեն, որ նրանք դաշնակից այլևս չունեն։Նրանք ունեն մեկ պատանդ՝ Բելառուսը, որն իր հերթին Լուկաշենկոյի պատանդն է։ Լուկաշենկոն Պուտինի անձնական պատանդն է ու «պադլեցը»։ Նրանք փորձեցին Հայաստանը՝ Փաշինյանին սարքել անձնական պատանդ։ Ինչքանով ես հասկանում եմ՝ դա այնքան էլ չի ստացվում, չնայած այսօր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է։ ՀԱՊԿ մնացած երկրները՝ առաջին հերթին Ղազախստանն ու Ղրղզստանը միանշանակ չեն ողջունելու այդ «հանրաքվեները»։ Մեծ հաշվով նրանք էլ Ռուսաստանի դաշնակիցները չեն»։

Ըստ Ստեփանյանի՝ Ռուսաստանն ունի մեկ իրավիճակային դաշնակից՝ Թուրքիան, և հետո՝ նաև Ադրբեջանը․ «Նրանք այնքան ժամանակ են լինելու դաշնակից, ինչքան դա բխում է իրենց շահերից։ Առաջին հերթին՝ այնքան ժամանակ մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ-ադրբեջանական հարաբերությունները չկարգավորվեն և քանի դեռ Ռուսաստանը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր Սիրիայում, որոշակի առումով Ուկրաինայում։Մի խոսքով՝ Ռուսաստանը դաշնակիցներ չունի»,-ասաց նա։

Դավիթ Ստեփանյանի տեղեկություններով՝ Վլադիվոստոկում Պուտինը Փաշինյանին առաջարկություն է արել, որ Հայաստանը մտնի Միութենական պետություն․ «Շատ լուրջ աշխատանք է տարվում Աբխազիայի ուղղությամբ։ Այսինքն՝ երբ նա չունի ուրիշ հնարավորություններ, փորձում է ներքաշել Աբխազիան և Հայաստանը։ Փաշինյանը Պուտինին մերժել է, Աբխազիայի ղեկավարությունը համաձայնել է, սակայն հիմա փորձում է համաձայնություն ստանալ սեփական ժողովրդից։ Որքան հասկանում եմ՝ դա այդքան էլ չի ստացվում։ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններն ահա այսպիսի բնույթ ունեն»,-եզրափակեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում