Friday, 09 12 2022
Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Ջրատարում դի է հայտնաբերվել
Ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, ընտրված իշխանություն է
Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը
16:21
Եղանակը աշխարհում – Դեկտեմբեր 10, 2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
Ձեր ներքին մաղձը թույլ չի տալիս, որ 100 %-ով բովանդակային քննարկման անցնենք․ Վաղարշակ Հակոբյան
ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարները կոմյունիկե են ստորագրել հանդիպման արդյունքների շուրջ
16:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու
Տպավորություն է, որ Գասպարյան Վովան ձեր ոստիկանապետը չի եղել. Վիլեն Գաբրիելյան
Այսօր դիմում եմ ներկայացրել Գյումրու համայնքապետին, որպեսզի վաղաժամկետ դադարեցվի Գյումրի համայնքի ավագանու անդամի իմ լիազորությունը․ ՔՊ ավագանի Արման Բաղդասարյան
Արցախի իշխանությունն ինչու է հասել Փարիզ՝ մեզ փող տվեք, բայց մենք մնանք ՌԴ կազմո՞ւմ
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. aravot.am
Երևանից` Ստամբուլ. Կլաարի այցը կարող ենք կապել հայ-թուրքական գործընթացի հետ
15:37
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ
Հերի՛ք ա, հանգի՛ստ թողեք զոհերի ծնողներին. մի՛ չարչրկեք այդ թեման. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
15:35
Երևանի կոնյակի գործարանը և Էրազմուս ուսանողական ցանց Երևան հասարակական կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն
15:27
ԱՄՆ Կոնգրեսը պաշտպանել է միասեռ ամուսնությունները
ՊՊԾ-ն չգյուլլեց այն բաշիբոզուկներին, որոնք Միրզոյանին մահվան դուռը հասցրեցին. Հայկ Կոնջորյան
Աշխարհի տարբեր անկյուններում հնչում են ցեղասպանության վտանգների ահազանգերը․ ՄԻՊ
Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին
Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը
Լուրերի օրվա թողարկում 14:30
Շոյգուն, Պապիկյանն ու ԱՊՀ ՊՆ ղեկավարները ծաղիկներ են դրել անհայտ զինվորի գերեզմանին
Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, չէր կրակի. հարցն այլ ձև կլուծվեր. Անդրանիկ Քոչարյան
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի համաժողովի
Եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա, ՊՊԾ-ն պետք է սատարի նրան՝ ըստ նախագծի․ Մինասյան

Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով անցնում է «Բանդայի» հայտնի գործով,  Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հանդես է եկել ելույթով, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև․

Հասարակությունը լինում է առողջ, եթե  ունենում է 3`  ազնիվ, հայրենասեր և գիտակ մասնագիտական խմբեր: Դրանք են ուսուցիչները, քննիչները և դատավորները: Սրանք են, որ ստեղծում են հավատի և վստահության մթնոլորտ երկրում:

Ցավոք սրտի, Հայաստանը այդ հաջողակ երկրների ցանկում չէ: Միայն այս գործով մենք հանդիպեցինք Հայաստանում վստահության մթնոլորտը ոչնչացնող, պաշտոնական դիրքը բացառապես անձնական շահին օգտագործող քննիչի` Միքայել Համբարձումյանին` երդմնազանց և ոչ բարեկիրթ դատավոր Արմեն Բեկթաշյանին, բազմաթիվ թերուս, բռի քննիչների: Փաստերի աղավաղում, տվյալների կեղծում, նենգափոխում,խոշտանգումների կազմակերպում: Ահա գործիքների արսենալի միայն մի մասը, որը նրանք օգտագործել են այս 35 հատորանոց լեգենդ սուտը հնարելու համար: Արդյունքում ունեցել են պաշտոնի  և կոչումի բարձրացում մի քանի անգամ, իսկ պետությունը, հասարակությունը, արդարադատությունը կրել են ահռելի վնասներ:

Այս 35 հատորանոց ֆալսիֆիկացիայի մեջ բացակայում է գլխավոր ֆիգուրանտը, որի անունը հարյուրավոր անգամ հիշատակվում է գործում, բայց նա չի ներգրավվել ո՛չ նախաքննության, ո՛չ էլ դատաքննության մեջ:

Դա Սերժիկ Սարգսյանն է:  Նա անմիջապես պետք է բերվի դատարան`

-ոչ միայն նրա համար, որ ես և մենք նրա կարգադրությամբ ենք  դարձել կալանավորներ,

-ոչ միայն նրա համար, որ նրա անձնական հրամանով է ծրագրվել և իրագործվել այս սադրանք գործը Միքայել Համբարձումյանի կատարմամբ,

-ոչ միայն նրա համար, որ կիսաամայացրել է Հայաստանը,

-ոչ միայն նրա համար, որ իր կլանով թալանել է Հայաստանը,

-ոչ միայն հոկտեմբերի 27 հրահանգման և կոծկման համար,

-ոչ միայն մարտի 1-ի կազմակերպման և իրականացման համար,

-ոչ միայն իրեն խանգարող, դիմադրող, բազմաթիվ գործիչների հանկարծամահ կամ սպանված լինելու համար,

-ոչ միայն նրա համար, որ ամբողջ երկիրը ծածկել էր հետապնդման, գաղտնալսման, մատնիչության ցանցով,

-ոչ միայն նրա համար, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն դարձրել էր իր և մերձավորների թիկնապահական ծառայություններ,

այլ նրա համար, որ հաջորդող որևէ ղեկավարի մտքով չանցնի որդեգրել նրա աշխատաոճից որևէ բան: Ես երբեք չեմ թաքցրել իմ վերաբերմունքը Սերժիկի նկատմամբ: Նայեցեք «Օրրան» թերթի 2008 թ փետրվարյան համարում «մնացել էր սարի սմբուլը» հոդվածը, որով ես ծաղրում էի Սերժիկ Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Ուզում եմ մեջբերում անել 2016 թ դեկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» թերթում տպագրված Սերժիկ Սարգսյանին բանտից ուղղված իմ բաց նամակից.

«… Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին ու ազգին ծառայելու ուղին: Դու դարձար փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92 թվականներին դու այդպիսին չէիր: Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապան, տվածդ վնասների վերականգնելը դժվար չեր լինի: Բայց պաշտպանության, անվտանգության, ոստիկանության  նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի և Արցախի քայքայման սկիզբը: 99-ից Վազգենը ասում էր `ջուրն է պղտորվել` պետք է փոխենք:Այդ ջուրը դու ես պղտորել Հայաստան տեղափոխվելու առաջին օրվանից՝ աշուն 93թ․-ին:Այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ, լցված դավաճանության, երդմնազանցության, ստորաքարշության, թալանի կեղծիքի, ստի և թշնամության թնջուկներով…այդ ճահիճը իր մեջ է ներառել կրթությունը, առողջապահությունը, գիտությունը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը…դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի: Բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի, մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ…Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը,  նախագահը և կուսակցապետը: Հիշվելու ես նաև որպես երկրին ու ժողովրդին հասցրած վնասի անգերազանցելի չափով»։

Սա միայն երկու հրապարակում է`բայց ես 2000-2015 թվականներին տվել եմ տասնյակ հարցազրույցներ, անցկացրել ասուլիսներ՝ քննադատելով նրա տկարամիտ, Հայաստանի համար վտանգներով լեցուն քաղաքական որոշումները: Ես,  այս գործի հարուցման առաջին օրվանից հայտարարել եմ որ այն քաղաքական հետապնդում է իմ, Գառնիկ Մարգարյանի, Խաչիկ Ավետիսյանի ,Վլադիմիր Առաքելյանի և մյուսների նկատմամբ: Հիմա ել եմ  պնդում, որ սա զուտ քաղաքական հաշվեհարդար է, ոչ թե հիմնավոր փաստարկներով քրեական գործ: Սերժիկը իշխանությունը պահել է միշտ ընտրական համատարած կեղծումների միջոցով:

Մենք նրան ակտիվորեն խանգարողների մեջ էինք և նա մի քանի փորձ արեց ինձնից ազատվելու` 2002-ին, 2007-ին, 2011-ին և վերջապես 2015-ին : 10 միլիոնանոց հայության կողմից նա ստացել է իրեն արժանի գնահատականը, որպես թալանչի, գող, խարդախ և կեղծարար: Դրանից հետո նա պետք է ինքնասպան լիներ, կամ անհետանար Հայաստանի տարածքից: Բայց նա ամոթից զուրկ է, իսկ դա խիստ վտանգավոր երևույթ է բազմախնդիր Հայաստանում: Պատկան մարմինները պարտավոր էին հավաքագրել աշխարհով մեկ արված հայտարարությունները Սերժիկի հանցագործությունների մասին: Սակայն նրանք կույր, համր ու խուլ էին ձևանում հասկանալի պատճառով:

Քաղաքական հետապնդումը միշտ եղել է տկարամտության և վախի ծնունդ: Ու՞մ հանձնարարվեց քաղաքական հետապնդումը վերածել քրեական հետապնդման և ինչպե՞ս դա արվեց: Միքայել Համբարձումյանը կարողացավ համոզել Սերժիկին որ գործի հաջողության համար պետք հեռացնել ջավախեցի Մարությանին և վարչության պետ դնել իրեն : Սերժիկը համաձայնվեց: Վերջինս սկսեց մշակել լեգենդը, որի հիմքում պետք է լիներ Սերժիկին սպառնացող ֆիզիկական վտանգը նրա ճանաչված հակառակորդների կողմից:

Նպատակը պարզ էր, խնդիրը դրված: Մշակվեցին նախագահի ինքնաթիռի խոցման, նախագահի նստավայրի գրավման, ԱԺ գրավման, հեռուստակայանի գրավման, կառավարության շենքի գրավման, Սեյրան Օհանյանի պատանդավորման սցենար -լեգենդներ, որոնք աչքի էն ընկնում իրենց կիսատ պռատ, անհիմն, ծիծաղելի, տեխնիկապես բացարձակ տգետ հաշվարկներով:

Ես պահանջում եմ քրեկան գործ հարուցել Միքայել Համբարձումյանի դեմ, որը պաշտոնական դիրքի չարաշահումով, խոշտանգումների, խաբեությունների, զրպարտությունների, նենգափոխումների միջոցով մեղադրյալներից կորզել է ցուցմունքներ, ներկայացրել վերադասին պաշտոն՝կոչում ստանալու ակնկալիքով: Եվ ստացել է: Հիմքերը առավել քան բավարար են այստեղ, դատական ցուցմունքների ձայնագրություններում, իսկ Թութունջյանի հարցաքննության արևելահայերենով տպագիր, առանց փաստաբանի գրված ցուցմունքը պաշտոնական դիրքը անձնական շահերի տակ դնելու, պաշտոնական փաստաթղթի կեղծման, նենգափոխման դասական նմուշ է: Ես պահանջում եմ, որ դատախազությունը սա ընդունի որպես կատարված հանցագործության մասին հայտարարություն և հարուցի քրեական գործ:

Պահանջում եմ նաև ներկայացնել այս գործի սկզբնական փուլում անցնող 5-6 անձերի ` Սրբուհի, Սիլվա, Լիլիթ Արթուրի 2 բարեկամների մասին տեղեկություններ, թե նրանք ինչպես են ազատվել, ում են մուծվել և ինչքան:Մենք բոլորս ցնցված էինք, երբ դատախազության ներկայացուցիչը առանց առուամոթի առաջարկեց ամեն մեկիս ազատազրկել10-13 տարով: Ես երբեք գոռոզ ու ինքնահավան չեմ եղել բայց պահը այնպիսին է, որ ուզում եմ փոքրիկ մեջ բերում անել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ինձ տված բնութագրից՝ ղեկավարել է Հայաստանի սահմանների պաշտպանությունը… նախաձեռնել է բանակի ստեղծման աշխատանքները…իրականացրել է Շուշիի ազատագրման նյութատեխնիկական ապահովումը…նրա ղեկավարությամբ մշակվել է ՀՀ մոբիլիզացիոն նոր պլանը…նրա ղեկավարությամբ մշակվել և ընդունվել են  Պաշտպանության մասին, Ռազմական դրության մասին,Զինծառայության մասին օրենքները…Ստեղծել և երկար տարիներ Արտավազդ Զաքարյանի հետ միասին ղեկավարել է Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրը…Եթե ես համոզված լինեի, որ այս դեռահաս դատախազը և նրա պատվիրատու ղեկավարները ասվածի 00001 տոկոսի չափով օգուտ են տվել երկրին՝ կլռեի, կասեի մարդիկ վաստակ ունեն, բայց ես գիտեմ, որ չկա վաստակ, կա անսահման անպատժելիություն և սերժիկական թիկունքով սնված լկտիություն: Այն, որ մենք սերժիկի հակառակորդներն ենք հայտնի է բոլորին: Այդ մանկահասակ տղայի մեղադրական ճառը ոչ մի աղերս չունի արդարադատության, օրինականության և իրավունքի հետ, բայց ճառի ամեն մի տողում երևում են սերժիկական ականջներն ու ժանիքները:

Ուզում եմ մի քանի օրինակի վրա ցույց տալ, թե վերադասի պատվերի կատարումը ինչ աստիճան որակազրկման կարող է հասցնել հետաքննող մարմնին: Առգրավվել են 50-60 տարեկան 10 զենքեր, իսկ 1-2-ի տարիքը չի նշված խարտված լինելու պատճառով, բայց 100 տարի առաջ խարտված համարը հանգիստ վերականգնվում էր: Ուրեմն մենք ունենք տգետ հետաքննող մարմին: Նա պետք է հայտարարեր զենքերի որոնում, որոնց համարները հայտնի են, բայց չարեց, որովհետև զենքի վերջին տեր զորամասը հայտարարելու էր, որ տվյալ զենքը դուրս է գրվել մարտական ռեսուրսի սպառման պատճառով: Իսկ դա նախաքննող մարմնին  ձեռնտու չեր, որովհետև կխափանվեր մեղադրանքի կոնցեպցիան, լեգենդը զինված  հարձակում գործելու նախագահականի, ԱԺ-ի և այլն վրա: Եվ նա մանրամասնորեն ներկայացրեց կետեր դրած քարտեզներ, փողոցների նկարներ,Սպարապետի շիրիմի մոտ նկարված նկարներ, երդմնակալության տեսարաններ` Ապարի նկուղից հավաքած մասսայական ոչնչացման փոշին` առգրավված Գլինկայի ընդհանուր քիմիայի դասագիրքը և այլն և այլն: Համբարձումյանը կաշվից դուրս էր գալիս՝ ապացուցելու, որ նախագահի ինքնաթիռը իսկապես խոցվելու էր, որ նախատեսված շենքերի վրա իսկապես հարձակվելու են 2 աղջիկ պլյուս 10 անհայտ, խմբի 3 անդամ պլյուս 30 անհայտ մարդիկ… Եվ այս բոլորը դատախազության կողմից պատրաստակամորեն ընդունվում էր:

Գնում էր ծառայամտության մրցակցություն ԱԱԾ քննչականի և դատախազության միջև ու չգտնվեց մեկը, որ պահանջեր մարդ ուղարկել օդանավակայան ԱԱԾ մշտական ներկայացուցչի մոտ ինքնաթիռի խոցման հնարավորությունների մասին սպառիչ պատասխաններ ստանալու, արդյոք մոտակայքում կա՞ գյուղ, որի վրայով 20մ բարձրությամբ ինքնաթիռ է թռնում, իհարկե չկա, և իհարկե եղած զենքերով նախագահի ինքնաթիռի խոցում ծրագրել իսկ ծիծաղելի է, չուղարկեցին մարդ նաև նախագահի անվտանգության ծառայության պետի մոտ` նորից սպառիչ պատասխան ստանալու մասին՝ առ այն, որ հոկտեմբերի 27-ից հետո բոլոր կառավարական շենքերը գերպաշտպանված են, 100 Արթուր լինի 200 Նելլի  լինի որինչ չեն կարող անել, ոչ ոք չպահանջեց ներկայացնել 20,30,50,10  հարձակողական ուժերից գոնե մեկի անունը, ցուցակը, որովետև նրանք չկան: Գործում շատ է խոսվում Քեսաբի մասին, քննչական մարմինը չպե՞տք է մարդ գործուղեր Քեսաբ, ճշտելու համար Արթուրի ով լինելը, միգուցե նա այնտեղ բանա՞կ ուներ, միգուցե նա այնտեղ ընդհանրապես չե՞ր եղել, կամ երբ Թութունջյանին Համբարձումյանը ստիպեց ասել է, որ ես, իբր պետք է Արթուրին մտցնեի  Անկախության տոնական միջոցառման դահլիճ, որտեղ պետք է գտնվեր նաև Սերժիկը` գոնե մտքով չանցա՞վ ստուգել 2000-ից այս կողմ ես այդ միջոցառմանը գոնե մեկ անգամ հրավիրված եղե՞լ եմ: Կարող էր պահանջել հրավիրվածների ցուցակը, չէ՞: Միքայել Համբարձումյանը բառացիորեն գրում է որոշման մեջ. «Վահան Շիրխանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր»…Ավելի լկտի, մերկապարանոց սուտ պատկերացնել հնարավոր չի:

Այդ զենք կոչվածները ես տեսել եմ դատարանում, երբ ներկայացվում էին որպես իրեղեն ապացույցներ: Այդ գործերում իմ մասնակցության մասին որևէ վկայություն, ցուցմունք, ապացույց 35 հատորներում գոյություն չունի: Ինձ Արթուր Վարդանյանը չի վստահել, ինքն է ասում, գաղտնալսել է, ելումուտիս գաղտնի հետևել է ու ես եղել եմ բանդայի անդա՞մ, այն ել Արթուրի ղեկավարության տա՞կ: Այն որ քննիչը ստախոս է՝ պարզ է, բայց զուրկ է նաև տարրական տրամաբանությունից, ցավալի է: Բայց քննչական  մարմինը գնաց սեփական կարիերայի ապահովման հետևից:

Մի խոսքով ԱԱԾ- դատախազություն համատեղ ջանքերով սեղանին է դրված 35 հատոր կեղծիքների ու ստերի հավաքածու:

Ուզում եմ անել պատմական էքսկուրս իրավիճակի չափազանց նմանության պատճառով:

1936-1938 թվերին ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը Նիկոլայ Եժովն էր: Ամենադաժան ռեպրեսիաները եղել են այդ տարիներին։ Նա հանձնարարում էր ներկայացնել դանոս-մատնություն, սուտ ամբաստանություն Իվանի կամ խմբի վրա: Նույն օրը Իվանը և խումբը անհետանում էին կամ դատապարտվում ցմահ:

Մարդիկ դատապարտվում կամ սպանվում էին դանոսով: 1939-ին նա կալանավորվեց Բերիայի հրամանով և գնդակահարվեց առանց դատ ու դատաստանի: 1956 թ գնդակահարվեցին ևս 3600 գեներալներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ: Եժովչինան ԽՍՀՄ-ում ավարտվեց,  բայց 2008-ից վերածնվեց Հայաստանում: Իմ տուն 2015-ին եկավ Արթուր Վարդանյանը մի ղախպայի հետ, Լիլիթ անունով: Սա ինձ գաղտնի ձայնագրեց և ապօրինի գաղտնալսումը հայտնվեց Եժով-Սերժիկի սեղանին, հետո ձայնագրեց Պարգև սրբազանին: Դա նունպես հասավ Սերժիկին: ԱԱԾ-ն սկսեց այդ ձայնագրությունները մոնտաժել ուզածի պես: Ու դատախաղությունը ,Միքայել Համբարձումյանի մատուցմամբ, սա համարում է կայուն, համաձայնեցված համագործակցող հանցախու՞մբ: Ս՞ա է դատախազության մակարդակը, հա՞: Սրանք արհամարեցին նույնիսկ ՄԻԵԴ-ի  իմ բողոքով կայացրած վճիռը, որտեղ պարզ ասվում է ,որ ինձ 2 տարի 7 ամիս կալանքի տակ պահելը եղել է ապօրինի: Բայց ՄԻԵԴ-ը ո՞վ է  Միկայի համար, այ եթե Սերժիկը ասեր… 20 տարի բռնազավթված իշխանությունը  որակազրկել, բարոյազրկել, դեգրադացրել է ամեն ինչ:Այլ կերպ չեր կարող լինել:

Ես իմ կարծիքը Սերժիկի մասին երբեք չեմ թաքցրել, ուրեմն ինչու՞ են ինձ գրեթե 7 տարի քարշ  տալիս բանտերով ու դատարաններով, խոսքի համա՞ր: Իսկ մի՞թե խոսքի ազատությունը Սահմանադրությամբ չի ամրագրված: Եժովչինան հենց սա է:

Որպես ընդհանրացում կասեմ հետևյալը: Այս գործը` պատվերով Սերժիկ Սարգսյանի և կատարմամբ Միքայել Համբարձումյանի`

  1. Սերժիկին տվեց 3 տարի լրացուցիչ կառավարման և թալանի իրականացման տարիներ:
  2. Սերժիկին հնարավորություն տվեց ազատվել Սեյրան Օհանյանից և հասնել բանակի քայքայման սրընթաց արագացմանը:
  3. Սերժիկին հնարավորություն տվեց վերջնականորեն նախապատրաստել Արցախի հանձնումը թուրքերին:

Այս կետերը լիովին հիմնավորելի և ապացուցելի են:

Սա է այս գործի քաղաքական գինը և պատմության մեջ այդպես է այն հիշվելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում