Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի երեխաները, որոնց Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ գյուղից դուրս էին բերել, արդեն վերադարձել են գյուղ ու դպրոց են գնում:
«Առաջին լրատվական»-ի թղթակցի «ի՞նչ եք ուզում դառնալ» հարցին երեխաները հստակ ու համարձակ պատասխանեցին՝ զինվոր:
Երեխաների երազանքն է, որ իրենց գյուղը խաղաղ լինի. «Ուզում եմ՝ մեր գյուղը խաղաղ լինի, որ պատերազմ չլինի»: