Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիա հայտարարելու որոշումից հետո, վտանգի տակ են հայտնվել նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները։Շատերը հետ են վերադառնում Հայաստան, որոշներն էլ հնարավոր է մեկնեն կռվելու՝ ընդդեմ Ուկրաինայի։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչպե՞ս պաշտպանել Ռուսաստանում մեր հայկական համայնքները։

Նախևառաջ նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի մարդ սպանելու հրաման տալ։ Եթե դու այսօր թշնամի ես համարում ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին՝ կռվի նրանց դեմ, ոչ թե Ուկրաինայի։ Երկու սլավոնական երկրներ իրար դեմ չպետք է պատերազմեն, երբ կռիվը բոլորովին այլ տեղ է։ Ես պատերազմի հիմքը համարում եմ մարդկային արժեքների բացակայությունը։ Ամբողջ աշխարհի մարդկությունն այդ վիճակում է ու այն կանգնեցնելու ռեսուրս չկա։ Նայեք տոմսերի գները՝ մարդկության դժբախտության վրա բոլոր երկրները գումար են աշխատում։ Դրա համար պատերազմի հասկացողությունը չի կանգնելու, այդ վտանգն է տարածվում ամբողջ աշխարհում։ Մարդկությունը բաժանվել է հազարավոր մասերի ու ամեն մեկն իր ուզածն է առաջ քաշում։ Ինձ վախեցնում է միջուկային պատերազմի վտանգը, դուք լսեցիք ՌԴ ղեկավարի հայտարարությունը։Մարդիկ իրար չեն օգնում, մարդկությունը ոչնչանում է։Պատերազմը տարածվելու է տարբեր երկրներում, բոլորի վրա «Դոն Կոռլեոնեի» փոշին է նստել։ Մարդկությունը գնում է վերացման, կանգնել ու զրուցել անհնար է։ Դժբախտության վրա փողեր են աշխատում։

-Մի առիթով Պուտինը կատակեց, թե Ռուսաստանում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում։ Ի՞նչ պետք  է անեն այդ հայերը, մնան կռվեն Ռուսաստանի համա՞ր։

-Առաջինը ես չեմ համարում, որ նրանք Ռուսաստանի համար եմ կռվում, նույնիսկ Ռուսաստանը չգիտի, թե ում համար է կռվում, եթե իհարկե կռվում է։ Ամբողջ Ռուսաստանում հարյուրավոր ազգեր են ապրում։ Ո՞նց կարող են կռվել, ու՞մ դեմ։ Հետխորհրդային երկրներն իրար բարեկամ են  համարում, իրար հետ ապրում են, հիմա պատերազմե՞ն։ Ինչ վերաբերում է Ռուսաստան գնացած հայերին, ապա եթե մարդը հայրենիքի արժեքը չի գիտակցում՝ որտեղ էլ լավ լինի, կգնա։ Այսօր Ռուսաստանում են, վաղը  ուրիշ տեղ ավելի լավ լինի՝ կգնան այնտեղ։Ես Ռուսաստանից վերադարձել եմ գրեթե 8 տարի առաջ, ապրում եմ Հայաստանում։ Բայց ես չէի ցանկանա  անդրադառնալ այն մարդկանց, ովքեր գնացել ու մնացել են։ Մարդիկ կային, որ երեխա չէին կարողանում պահել, ունեցված տուն ու տեղ խլել էին։ Թողել-գնացել են մի տեղ, որտեղ կարող էին երկու կոպեկ աշխատել  ու իրենց երեխաներին ուսման տալ։ Եթե դու մի տարածք համարում ես, որ դա քո տունն է, ապա երբ այդ տանը դժվարություն է լինում, պետք է օգնես այդ դժվարությունը հաղթահարել։

-Բայց դա դժվարություն չէ, ՌԴ նախագահի որոշումն էր՝ զորքեր մտցնել այլ երկիր։

-Ես կոնկրետ այդ դեպքը չեմ նշում, այլ ընդհանուր եմ  ասում։ Փախուստը ոչինչ չի տալիս։ Ասում են՝ միլիոնավոր մարդիկ են փախել Հայաստան ու Ղազախստան, բայց դրա փոխարեն թող կանգնեն ու ասեն՝ չենք կռվի, տարեք մեզ բերդ։ Եթե դեմ եք այդ պատերազմին՝ մի գնացեք, փախուստը ո՞րն է։ Իմացեք՝ եթե դու այդ կարծիքն ունես, ապա ոչ մի օրենք այն չի կարող փոխել։ Եթե դուք քո գաղափարի համար բանտում ես լինում՝ քեզ բոլորը կհարգեն, իսկ եթե փախնես՝ ոչնչի չես հասնի։ Շատ քչերին է տված հերոս լինելը։ Իմ անձնական կարծիքով՝ փախուստը ոչինչ չի տալիս։Դուք գիտեք, որ կան ահռելի քանակությամբ մարդիկ,  որոնք չեն ուզում կռվել։ Եթե 7-8 միլիոնը հրաժարվի, այդ բոլորին բա՞նտ կուղարկեն, այդ դեպքում շատ արագ կփոխվի կառավարման համակարգը։ Եթե նախագահդ տալիս է սխալ հրաման, դու քո հրաժարվելով կարող են օգնել, որ ամեն ինչ կանգնի։Հայրենիքի համար կարող ես մեռնել, բայց գնալ ուրիշին հրամանով սպանել՝ չես կարող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում