Thursday, 01 12 2022
Արտակարգ դեպք Հայաստանում. Ջրաբերում ինքնաթիռ է ընկել, կան զոհեր
Ռոբին ռոբոտը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
21:22
Մունդիալ-2022․ Խորվաթիան և Մարոկկոն 1/8-րդ եզրափակչում են․ Բելգիան ձախողվեց
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ
21:10
Ահասարսուռ տեսարաններ ուկրաինական պատերազմից
21:00
Ռուսաստանի հույսն այն է, որ Եվրոպան «կհոգնի» Ուկրաինայից
20:50
Հայտնի է, թե երբ Հռոմի Պապը կմեկնի Աֆրիկա
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբի համեմատ նվազել է 14 սանտիմետրով
Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է
«Սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի». Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության ջանքերին. Միրզոյանը հանդիպել է Բորելին
Ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ
19:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները
Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին
19:10
Իսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկել
Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ պրահյան ձևաչափը չչեղարկվի. իրավիճակը պայթյունավտանգ է
18:51
Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»
Քրեական վարույթ` իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ
Ինքնասպանություն Երևանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։30
18:31
Ուկրաինայի ԳՇ-ն հերքել է Եվրահանձնաժողովի նախագահին
Հողը ոտքերի տակից գնում է. Լավրովի հայտարարությունը դրա հետ է կապված
18:24
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասին
Մեսիջ է երբեմնի պաշտոնյաներին՝ չծառայելու համար կարող էին վճարել ու ՀՀ քաղաքացիությունից չհրաժարվել
18:16
Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում
Կառավարման մոդելի փոփոխությունը մեծ սթրես կլիներ պետական կառավարման համակարգի համար
Նախատեսվում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպում

Սահմանների փոփոխություն թույլ չտալու հարցում համընկնում են Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները

Հիմա հայ-իրանական զորավարժությունները միանգամայն հնարավոր են, անգամ եթե ՌԴ-ն դեմ լինի

Չի բացառվում Իրանն ավելի կոշտացնի դիրքորոշումը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը:

Տիկին Բեգիջանյան, Գնել Սանոսյանը նշել է, որ Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրագծերը վնասվել են թշնամու հրթիռակոծությունից։ Ի՞նչ քայլերի կարող է գնալ Իրանը և ինչպե՞ս պետք է արձագանքի տեղի ունեցածին։

Ճիշտն ասած, Իրանը պետք է ավելի շուտ արձագանքեր դրան, բայց ես չեմ տեսել նման արձագանքներ: Նշվեց, որ 12 ժամ այդ գիծը վնասված վիճակում է եղել, իսկ դա մեծ նշանակություն կարող էր ունենալ Իրանի համար: Բնականաբար, Իրանի արձագանքը պետք է շատ հասցեական, կոնկրետ լինի: Գուցե եղել է արձագանք, սակայն ես չեմ հանդիպել: Ինձ թվում է, որ Իրանը շատ արագ կարձագանքեր Ադրբեջանին նախազգուշացնելով:

Իրանը վճռական է, որ թույլ չտա սահմանների փոփոխություն: Մեր կողմից դրան ի պատասխան որևէ քայլ ես չեմ տեսնում: գուցե ինչ-որ բան արվում է, բայց դա նկատելի չէ: Այսօր աշխարհում մեր շահերը միայն Իրանի շահերի հետ է համընկնում, և մենք այս հարցում Իրանի հետ համագործակցելու առումով որևէ բանի ուշադրություն չդարձնենք: Հատկանշական է, որ սահմանների փոփոխության հարցում համընկնում են նաև Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետները: Երկուսն էլ դեմ են սահմանների փոփոխության: Ուրեմն ԱՄՆ-ի կողմից մենք որևէ խնդիր չունենք: Բացի դրանից, 2001-2003 թվականներին Աֆղանստանում ԱՄՆ-ն և Իրանը անուղղակիորեն համագործակցել են, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի: Հայաստանը կարող էր Իրանի հետ զորավարժություններ անցկացնել, էլի տարբեր քայլեր աներ:

Նշվեց, որ այս լարվածության ֆոնին Իրանը 40 հազարանոց զորք է տեղակայել հայ-իրանական սահմանին: Իրանը կարո՞ղ է ավելի կոշտացնել իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողություններից խաթարվել է հայ-իրանական էլեկտրահաղորդման գիծը:

Չի բացառվում: Հիմա միգուցե այս բոլոր զարգացումների վրա որոշակիորեն ազդում է նաև Իրանի ներքին վիճակը, որտեղ բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունենում տարբեր քաղաքներում: Թեև մյուս կողմից, այդ բողոքի գործողություններն առանձնապես Իրանի արտաքին քաղաքականության վրա կարծես չեն ազդել: Իրանը շարունակում է բոլոր առիթներով հայտարարել, որ սահմանների փոփոխություն թույլ չի տա: Իրանական վերլուծական շրջանակները, քաղաքական գործիչներն իրենց հոդվածներում շատ-շատ կարևորում են հայ-իրանական սահմանը: Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի կողմից է ծագել սադրանքը, ինչին իրանի վերլուծաբաններ արձագանքում են, թե այդ ինչպե՞ս է Հայաստանի կողմից սադրանք եղել, որ այնտեղ ադրբեջանական կողմից հրետանի է աշխատել, ԱԹՍ-ներ են աշխատել: Այսինքն իրենք ամիսներով պատրաստվել են այդ ագրեսիային, ոչ թե Հայաստանն է սադրել: Իրանցիները շատ վճռական են տրամադրված, ուղղակի հիմա Իրանում տեղի ունեցավ քուրդ աղջկա հետ կապված դեպքը, որին հաջորդեցին բողոքի ցույցերը այդ երկրում:

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս փուլում՝ արձագանքելով Իրանի կողմից արվող հայտարարություններին:  

Ասենք, Հայաստանը պետք է ավելի ակտիվ շփումներ ունենա իրանական կողմի հետ: Ես չգիտեմ՝ որքանով են ճիշտ տեղեկությունները, որ Իրանն առաջարկել է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել, Հայաստանը դադարեցրել է: Իհարկե, 2021 թվականին դա հնարավոր չէր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանն այդքան հստակ թեքված չէր դեպի Իրանի կողմը: Հիմա դա միանգամայն հնարավոր է: Հիմա և Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետներն են համընկնում, և Ռուսաստանն է հակված Իրանի հետ հարաբերությունները սերտացնելուն: Հետևաբար Մոսկվան չի ընդդիմանա դրան, դեմ չի լինի: Անգամ եթե դեմ լինի, մենք մեր շահերը պետք է պաշտպանենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում