Friday, 29 03 2024
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է

Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ

Հանրային ծառայողների աշխատավարձը բարձրացնում են 25 տոկոսով, իսկ կենսաթոշակները ընդամենը 7-8 տոկոսով, այն էլ հուլիսից

Բյուջեի այս նախագիծը կազմված չէ իրատեսական ռազմավարությունների հիման վրա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը

Պարոն Արիստակեսյան, երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ 2023 թ. բյուջեի նախագծի մասին օրենքի նախագիծը՝ կից պահանջվող փաստաթղթերով։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստաթուղթը:

Նախ նշեմ, որ օրենքի նախագիծը կազմված է շատ անփույթ՝ բազմաթիվ սխալներով և լուրջ բացթողումներով։ Մասնավորապես օրենքի նախագիծը ստորագրված է ՀՀ պաշտոնաթող նախկին նախագահ Արմեն Սարգսյանի անունից։

Կառավարությունում բյուջեի քննարկումն, ընդհանուր առմամբ, ոչ մասնագիտական էր, դրան բնորոշ էին կենցաղային ճառերը և չհիմնավորված լավատեսությունը սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի և ապագա սպասելիքների վերաբերյալ։ Ընդ որում՝ այդ լավատեսության հիմնավորման համար կիրառվում էին կեղծ, ժողովրդահաճո, ոչ տնտեսագիտական հիմնավորումներ և կատեգորիաներ։ Քննարկման ժամանակ պրոֆեսիոնալ խոսք հնչեց միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից և Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից։ Քննարկման մյուս մասնակից նախարարների ելույթները բարի ցանկություններ էին և հաճախ սուտ տեղեկատվություն։

Բյուջեի այս նախագիծը կազմված չէ իրատեսական ռազմավարությունների հիման վրա։ Դրանում վկայակոչվում էր Ռազմավարություն 2050 քաղաքական փաստաթուղթը, ինչն իրականում, ըստ ՀՀ օրենսդրության, չի հանդիսանում իրավական նորմատիվ փաստաթուղթ։ Դա ՀՀ վարչապետի նախընտրական ծրագրային փաստաթուղթն է ինչը չի հաստատված որևէ նորմատիվ ակտով։ Ավելին, դրա հիմքում չկա որևէ ծրագրային հիմնավորում։ Հետևապես դրան հղումը անելը անլրջացնում է գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ամբողջությամբ։

Կառավարությունում բյուջեի քննարկման ժամանակ հատկապես կարևորվեց կրթության դերը: Վարչապետը հայտարարեց, որ բոլոր խնդիրների լուծման հիմքում ընկած է կրթությունը: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Այո, ինչպես վարչապետը, այնպես էլ մյուս նախարարները խոսում էին կրթության, հատկապես շարունակական կրթության գերակայության մասին, որոնք հիմք պետք է դառնային  ոչ ավել, ոչ պակաս աշխատավարձերի բարձրացման, պարգևավճարների վճարման, հանրային աշխատողների ն սոցիալական երաշխիքներ տրամադրելու, խտրական հարկահանությունը բացառելու համար։ Այդ կապակցությամբ փորձեցի տեսնել մեր նախարարների շարունակական կրթության պատմությունը։ Եվ պարզվեց, որ կաբինետի անդամներից մեկը չունի բարձրագույն կրթություն, և դա փաստ է։ Ավելին, նա չունի շարունակական կրթության մասնակցության որևէ սերտեֆիկատ, դիպլոմ: Նույնկերպ նախարարների 80 տոկոսից ավելին  չեն անցել շարունակական կրթության որևէ սեմինար, կուրս, ուսուցում։ Նախարարների 80 տոկոսը իր ոլորտը կառավարելու բնագավառում կրթություն չունի, նաև աշխատանքային գործունեությունը կապված չի եղել իրենց վստահված ոլորտի կառավարման հետ։ 20 տոկոսը զբաղեցնում է իր մասնագիտության հետ որևէ կապ չունեցող պաշտոն։ Եվ հենց դա էլ հանգեցնում է բյուջեի նախագծի ոչ պրոֆեսիոնալ քննարկման։

Բյուջեի նախագծում ամրագրված է, որ 2023-ին կունենանք 7 տոկոս տնտեսական աճ: նաև նշվեց, որ այս տարին կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Սրանք իրատեսակա՞ն կանխատեսումներ են:

Այս փաստաթղթում տնտեսական զարգացման գերակայություններ չեն նախատեսված, հույսը դրված է նրա վրա, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Ռուսաստանից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովվի տնտեսական երկնիշ աճ։

Ըստ նախագծի երկնիշ աճի կեսը պայմանավորված է զբոսաշրջության և առևտրի տեմպերի արագացումով, և մասնակիորեն տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում ներդրումնեով։ Բյուջեն կարդալիս մենք չենք տեսնում, թե մեր երկրի զարգացման ողնաշարը և գերակա ուղղությունները որոնք են, որի հիման վրա ներդրողները շահագրգռված կլինեն ներդրումներ կատարել տնտեսության մեջ։ Բյուջեի նախագծին կից ներկայացված 13 աղյուսակներում ներառված են բյուջետային ծախսերի առաջնահերթությունները՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, էկոնոմիկայի նախարարության շենքային պայմանների բարելավում, քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում։  Ահա առաջնահերթությունները մեր 2023 թվականի բյուջեում։ Մյուս առաջնահերթությունը հանրային աշխատողների սոցիալական վիճակի բարելավումն է։

Քննարկմանը խոսվեց նաև սոցիալական երաշխիքների, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին: Արդյոք բավարա՞ր չափով սոցիալական ծախսեր են նախատեսված 2023-ի բյուջեի նախագծում:

Բյուջեի քննարկման ողջ ընթացքում խոսվում էր նվազագույն աշխատավարձի և հանրային աշխատողների բազային աշխատավարձի բարձացման մասին։ Նախատեսվում է 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից բարձրացնել և հասցնել 75 000 դրամի, աճը կազմում է ընդամենը 10,3 տոկոս։ Եվ դա այն պարագայում, երբ հանրային աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվում է 25,8 տոկոսով՝ 66 140 դրամի փոխարեն սահմանելով 83 200 ՀՀ դրամ։ Այդ պարագայում կենսաթոշակների բարձրացում նախատեսվում է իրականացնել սոսկ հուլիսի 1-ից՝ 7-8 տոկոսի սահմաններում։

Զարմանալի է, որ բյուջեում պահպանվում են հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները և անգամ ավելացվում են: Նախատեսվում է ավելացնել եկամտային հարկի տոկոսների մարման ուղղությամբ ծախսերը: Միայն հիփոթեքային վարկի սպասարկման համար նախատեսում են կատարել 38 միլիարդ դրամի ծախս։ Այսինքն այդքան գումարով բարձր աշխատավարձ ստացող մարդկանց չեն հարկում եկամտահարկով , այլ այդքան գումարն ուղղում են իրենց հարստացմանը, այն է՝ բնակարան ձեռք բերելուն։ Ընդ որում՝ այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում  2018-ից հետո այս երաշխիքից օգտվել է 70․000 անձ, որոնցից 759-ը պարզապես օրենքի խախտմամբ  այդ արտոնությունից օգտվել է մեկ անգամից ավելի։ Սա մեծ կոռուպցիոն փաստ է, որի վրա հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը։

Վարչապետը հայտարարեց, որ բացի կենսաթոշակների բարձրացումին, թոշակառուները 10 տոկոսով ավելի բարձր թոշակ կարող են ստանալ անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում: Իսկապես այս գործիքը ամբողջությամբ աշխատո՞ւմ է:

Այո, վարչապետ հայտարարում է, թե անկանխիկ գործարքների ժամանակ 10 տոկոս հետվճարի ծրագրով բարձրանում է կենսաթոշակառուների կենսաթոշակը։ Դա սուտ է, քանի որ հետվճար է իրականացվել  միայն 560․000 կենսաթոշակառուներից 17 000-ին, մնացածինը չի իրականացվել, քանի որ ծրագիրը անպատրաստ է եղել, խտրական է եղել և վերաբերել է միայն երեք առևտրային բանկերի քարտապաններին։ Այդ պարագայում աչքի է զարնում նաև երկքաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման անտեսումը։ Մարդիկ, որոնք բնակվում են դրսում, չեն կարող կենսաթոշակի իրավունք ձեռք բերել և ստանալ կենսաթոշակ օրենսդրական խուճուճ և հակասական կարգավորումների հետևանքով: Մինչդեռ նույն այդ կենսաթոշակառուներից թելեթոնից փող են ուզում հիմնադրամի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում