Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Հայաստանը պետք է հետևի Ղազախստանի օրինակին ու արգելի ռուսական թշնամական քարոզչությունը մեր երկրում

Beeline ընկերությունը Ղազախստանում դադարեցնում է ռուսական ալիքների հեռարձակումը։ Ղազախստանի տեղեկատվության նախարար Դարհան Կըդըրալին հայտարարել է, որ պատճառը տնտեսական է, այլ ոչ թե քաղաքական։

«Նրանք վերլուծում են իրենց օգտատերերի նախընտրությունները, իրենց լսարանը, դրա հիման վրա մասնավոր որոշումներ կայացնում», – մեկնաբանել է նախարարը։

Հոկտեմբերի 5-ից Բիլայնը Ղազախստանում դադարեցնում է հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը՝  “Дом кино”, “Победа”, “О!”, “Первый канал СНГ”, “НТВ МИР”, “Карусель International” (ВГТРК), “Россия 24” (ВГТРК), “Музыка Первого”, “РТР Планета” (ВГТРК), “Время: далекое и близкое”, “Телекафе”, “Поехали”, “Дом кино Premium HD”, “Бобёр”, “Россия К” (ВГТРК).

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Հայաստանում ևս նման անհրաժեշտություն կա․ «Մենք ունենք անհրաժեշտություն պայքարել ու պատնեշներ ստեղծել հայկական ինքնությունը վիրավորող բոլոր տեսակի քարոզչական համակարգերի դեմ։ Եթե որևէ քարոզչական դիվերսիոն համակարգ աշխատում է  Հայաստանի, Արցախի, սփյուռքի, հայկականության դեմ՝ մեր մոտ պետք է արգելվի, պատժվի։ Եթե կան ռադիո, հեռուստատեսային, ինտերնետային թռուցիկներ, թերթեր, ներկայացումներ, բեմականացումներ, որոնք  հակահայկական են՝  պետք է արգելել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասա նա։

Միևնույն ժամանակ Արշակյանը նկատեց՝ ազատ խոսքի, այլ կարծիքների մասին տեղյակ լինելու իրավունքը խիստ պաշտպանված իրավունք է․ «Խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի, իսկ նրանք, ովքեր հետաքրքրվում են նաև հակառակորդի կարծիքով՝ պետք է հնարավորություն ունենան հակառակորդի  կարծիքն իմանալ, ճիշտ այնպես՝ ինչպես հետախուզությունը, տեղորոշիչները ռազմաճակատում։ Այդ իմաստով ես կարծում եմ՝ «խոսքի ազատությունը» պետք է տրվի այն մարդկանց, ովքեր հայտնաբերում ու ոչնչացնում են հակառակորդի կրակակետերը՝ այդ թվում գաղափարական ու քարոզչական։ Եթե ՄԱԿ-ում գրանցված լեզուներով մեր դեմ արվում է  քարոզչություն՝ պետք է այդ ամենը հայտնաբերվի ու ոչնչացվի։ Եթե  ՀԱՊԿ, ԵԱՏՄ, Մաքսային Միության անդամների քարոզչությունը հակահայական է,  պետք է արգելվի Հայաստանի Հանրապետության ու Արցախի տարածքում»։

Ըստ մեր զրուցակցի՝ վերոհիշյալ  կազմակերպությունները հակահայկական են, Հայաստանի ինքնիշխանությունը, ազատությունը, ժողովրդավարությունն ու արժանապատվությունը սահմանափակող կազմակերպություններ են, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը սահմանափակող համակարգեր են, որոնք պետք է ստանան իրենց արժանի հակահարվածը․ «Այդ  «կրակակերտը» պետք է լռեցվեն»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Հայաստանում վաղուց է առկա անհրաժեշտություն փակել ռուսական հեռուստաալիքները․ «Դա  ոչ թե լրագրություն է, այլ թշնամական քարոզչություն։ Ես հաստատ գիտեմ, որ այդ կարծիքը հիմա տարածված է նաև իշխանական շրջանակներում՝ այդ մասին բազմիցս խոսել ենք։ Կարելի է   հասկանալ նրանց մտավախությունները , բայց և՛ ղազախների, և՛ մոլդովացիների և՛ թուրքմենների, էլ չեմ ասում ուկրաինացիների օրինակը վաղուց պետք է մեզ համար ուղեցույց դառնար։  Ես վստահ եմ, որ մենք շուտով կանենք նույնը։ Ամեն օրը մեզանից խլում է ոչ միայն նյարդային, էներգետիկ ուժ, այլ ի վերջո նաև վատ է անդրադառնում մեր ինքնապաշտպանության կարողությունների վրա։ Ես հասկանում եմ նաև, որ մեր երկրում և տեղեկատվական դաշտում կա հսկայական դիմադրություն։Այստեղ արգելված չէ և ազատ գործում են նաև թշնամական քաղաքական կառույցներ՝ հանձինս հայտնի կուսակցությունների և կազմակերպությունների»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ նաև Հանրային հեռուստատեսությունը առ այսօր թունավորված է այդ ռուսուլմանությամբ, ռսամոլությամբ․ «Դա երևում է անզեն աչքով։ Բավական է տեսնել, թե ովքեր են դառնում «ամենադիտվող ժամերին» Հանրային հեռուստատեսության խոսնակները։ Ես դառնությամբ ու հեգնանքով եմ տեսնում, որ օրինակ, որ Էջմիածնի այդ քառյակը  գրեթե ողջ կազմով երևում է հեռուստատեսությունով։ Մինչդեռ մարդիկ, ովքեր դիմադրում են, վաղուց խոսում են ռուսական և ռուսամետ գործիչների արգելման մասին՝ առ այսօր արհարմարհվում են, լռեցվում։ Բայց զարգացումների ընթացքն անբեկանելի է։ Եվ Հայաստանը թեև ուշացումով, բայց միանալու է քաղաքակիրթ աշխարհին նաև այդ առումով։ Սա պատժամիջոցների և ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոց է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում