Monday, 05 12 2022
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի

Ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունեցել, ապագայում ևս Հայաստանը պարտավոր չէ կատարել մահամերձ Ռուսաստանի ցանկությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի մասին համաձայնագրերի ստորագրումը։ Սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի՝ չորս, մասամբ օկուպացված շրջաններում ավարտվել են Ռուսաստանին միանալու «հանրաքվեները»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսի շուրջ, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ՝ ռուսական բանակի ձախողման համատեքստում։

-Հանրաքվեներ չեն եղել, այս ամբողջ քաոսը պարզապես մեռնող կայսրության հոգեվարքն է։ Նրանք, որոնք պարծենում էին բանակի «մեծությամբ», ուղղակի խեղդվում են ամոթից ողջ աշխարհի աչքի առաջ։ Կրեմլը չի ​​կարող խուսափել պարտությունից, նրա զինվորների մի մասը փախչում է մարտի դաշտից, եթե, իհարկե, հաջողվում է փախչել, մյուսները՝ պոտենցիալ զինվորները, փախչում են հարևան երկրներ։

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել հանրաքվեի արդյունքները, ճանաչե՞լ այս տարածքների բռնակցո՞ւմը, թե՞ ոչ։

-Չի կարելի ճանաչել մի բան, որը չկա, կրկնում եմ՝ հանրաքվեներ չեն եղել։ Ասեմ ավելին, շուտով Ռուսաստանն այն տեսքով, որով նա գոյություն ունի ավելի քան 30 տարի, նույնպես դժվար թե գոյություն ունենա։ Փոխարենը կարող է պատճառ լինել Դաղստանը, Իչկերիան և այլ երկրներ անկախ ճանաչելու համար։ Հայաստանը պետք է հեռու մնա թունավոր, Ռուսաստանի թշվառ գոյությունը քարշ տալուց, հիմա պաշտոնական Երևանի գլխավոր խնդիրը պետականության պահպանումն է, ինչը նշանակում է հեռու մնալ Ռուսաստանից, ավելի շատ շփվել միջազգային գործընկերների հետ, հատկապես ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նույն Հնդկաստանի հետ։

-Եթե Հայաստանը հիմա խուսափի այդ պրոցեսից, հնարավո՞ր է ինչ-որ փուլում պարտադրանք դրվի մեր առաջ, ունե՞նք Ռուսաստանի պահանջներին ընդդիմանալու ռեսուրս։

-Ռուսաստանի համար այլևս փուլեր չկան, ուղղակի պետք է բաց աչքերով նայել աշխարհին և հասկանալ, բացի քարոզչության մնացորդներից, Ռուսաստանը ուրիշ ոչինչ չունի, լիակատար պարտությունն ու փլուզումը միայն ժամանակի հարց է։ Եվ  այս վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանը չի կարող ոչ մեկին ոչինչ պարտադրել. Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է կառուցել անվտանգության նոր համակարգ՝ ավելի իրական, որում չի լինի ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ Ռուսաստան։

-Հնարավո՞ր է Ռուսաստանի ցանկությունները հանրաքվեների հետ կապված ընդլայնվեն։ Խոսք է գնում Աբխազիայում հանրաքվե անցկացնելու մասին, իսկ Ղարաբաղը՞, չի՞ հայտնվում ռիսկի գոտում։

-Կրկնում եմ՝ մենք չպետք է մտահոգվենք Ռուսաստանի ցանկություններով, Հայաստանը պարտավորություն չունի կատարել Ռուսաստանի մահամերձ  ցանկությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում