Monday, 05 12 2022
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին

Հայաստանն ու ՈՒկրաինան՝ նույն սպառնալիքների առաջ

Բազմաթիվ հարթություններում Հայաստանի և Ուկրաինայի ներկա իրավիճակը նույնական է։ Ինչպես Ուկրաինան, այնպես էլ Հայաստանը, ենթարկվում են իրենցից ավելի խոշոր պետության ագրեսիային։ Երկու դեպքում էլ, մի կողմից ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է, իսկ մյուս կողմից՝ ավտորիտար հասարակարգ ունեցող, ռեսուրսներով հարուստ երկրներ։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան այժմ պայքարում են իրենց տարածքային ամբողջականության համար՝ գտնվելով ամենաօրյա ռազմական ճնշման տակ։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը, ակտիվորեն օգտագործում են իրենց էներգետիկ ռեսուրսները միջազգային հանրության շանտաժի ենթարկելու կամ պայմանավորվելու համար։

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան այսօր պայքարում են իրենց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության, պետականության համար, մինչդեռ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմական ուժով ցանկանում են զրկել Երևանին ու Կիևին առհասարակ գոյություն ունենալու հնարավորությունից։ Շատերը կոչ են անում չհամեմատել Հայաստանն Ուկրաինայի հետ, սակայն այս պահին մեր իրավիճակներն առավել քան նույնական են։ Երեկ տեղ գտած ագրեսիայի վերաբերյալ Փաշինյանը մի գրառում արեց թվիթերում՝ ասելով. «Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»:

Վերջինս թվիթերում օգտագործում է ժողովրդավարություն բառը, որը շատ հասկանալի է արևմտյան պետությունների համար։ Այն ընկալելի է Վաշինգտոնի համար, իսկ Վաշինգտոնը ժողովրդավարական հասարակարգերի ձևավորման ու պաշտպանության դրոշակ տանողն է, հետևապես Փաշինյանն ուղղակի ասում է, որ սա հարձակում է ոչ միայն Հայաստանի, այլ ԱՄՆ-ի հռչակած արժեքների ուղղությամբ։ Վերջապես, Ուկրաինան ևս պայքարում է նույն արժեքների համար։ Ժողովրդավարության ուղուն հավատարիմ մնալն է, երևի, որ միջազգային կենտրոնները արագ են արձագանքում նման իրավիճակներին։ Օրինակ՝ ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունից զատ, որտեղ ասվում է, որ նոր սադրանքը սեպտեմբերի 13-ի ագրեսիայի շարունակությունն է ու բացահայտ արհամարհանք միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կոչերին, ու որ նման սադրանքները նպատակ ունեն ձախողելու երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի կազմակերպման շուրջ քննարկումներ են ընթանում՝ հայտարարություն է տարածել նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Վերջինս, անդրադառնալով վերջին հրաձգությանը և հայկական կողմի կորուստներին, ասել է.«Այս և շատ այլ անիմաստ զոհերի առկայությունը սնուցում է ատելությունը և անկայունությունը։ Անվտանգությունը հնարավոր է, միայն երբ սահմանները հարգվում են, և զորքերը դեմ առ դեմ կանգնած չեն մոտ տարածության վրա»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ևս արձագանքել է սահմանային վերջին սրացմանը: «Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը::

Ի դեպ, զուգադիպություն է, թե արդեն օրինաչափություն, սակայն ադրբեջանական կողմի վերջին ագրեսիան նախորդել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի այցելությունը Ջերմուկ ու այլ թեժ կետեր։ Նրա այցից հետո էլ մեկնարկեց այս հերթական ագրեսիան։ Հիշեցնեմ, որ վերջինս ուշացած այցով մեկնել էր Վայոց Ձոր, ուր զինվորականների հետ ծանոթանում էր ինչ-ինչ քարտեզների ու դիտարկում հրետակոծված տեղանքները։ Մեկ այլ զուգադիպությամբ ադրբեջանական կողմի հերթական ագրեսիան տեղի էր ունենում Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ու Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ֆոնին։ Ի դեպ, Գրիգորյանն այդ հանդիպումից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանն ընդլայնում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության թեմաները՝ սկսած տնտեսությունից մինչև ժողովրդավարություն և անվտանգություն: Նրա խոսքով՝ իշխանությունը հաստատակամ է գտնելու լուծումներ, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը: Նա նաև արդյունավետ է գնահատել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումը, որը, հիշեցնեմ, կազմակերպել էր Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը: Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հաջիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման օրակարգը, և տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաներ՝ ներառյալ ճանապարհների ապաշրջափակում, սահմանազատում և սահմանային անվտանգություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում