Monday, 05 12 2022
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին

Ո՞րն է ագրեսիայի պատճառը․ Ադրբեջանը շտապում է

Օտարերկրյա վերլուծական կենտրոններն անդրադառնում են ադրբեջանական ագրեսիային՝ վերհանելու Բաքվի ագրեսիվ գործողությունների դրդապատճառներն ու քննարկելով դրանց ժամանակագրությունը։ Այսպես, Միջազգային ճգնաժամային խումբը, մշակելով առկա տեղեկությունները, եկել է եզրահանգման, որ ադրբեջանական կողմն այս փուլում առավել ակտիվ է սահմանային հատվածներում և բացահայտ ուժ է կիրառում, քանի որ աշխարհի ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռված է ուկրաինական կոնֆլիկտի վրա։ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության՝ Մինսկի խմբի համանախագահ արևմտյան երկու տերությունները զբաղված են Եվրոպայում բռնկված պատերազմական հրդեհը մարելով, իսկ համանախագահ երրորդ երկիրը՝ այդ կրակը թեժացնելով։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը օգտագործում է պահը՝ առնվազն բարելավելու իր դիրքերը հայ-ադրբեջանական սահմանին՝ զուգահեռաբար օկուպացնելով տարածքներ ու Հայաստանին ենթարկելով ռազմական ճնշման, քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ցանկալիին հասնելու համար։

Ըստ ճգնաժամային կենտրոնի վելուծաբանների՝ այս գործողությունները կարող են ուղիղ կապված լինել Ալիևի շտապողականության հետ, քանի որ վերջինս նպատակ ունի մոտակա երկու-երեք ամսում ստիպել հայկական կողմին ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ անհանգստանում է, որ 2023-ին Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում, հետևաբար չի լինելու այն ամուր մեջքը, որը կարողանալու է Բաքվին օգտակար լինել անհրաժեշտության դեպքում։ Վերջապես Ադրբեջանի նկատմամբ ռուսական վերահսկողությունն ու ազդեցությունը նվազել է՝՝ ի հաշիվ թուրքականի։ Դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք թուրքական հաջորդ իշխանությունները նույնքան հետևողականորեն կաջակցեն Բաքվին, որքան Էրդողանը և արդյո՞ք նոր թուրքական իշխանությունները կգնան ռուսների հետ առճակատման՝ հանուն Ալիևի։

Սակայն միջազգային ճգնաժամային կենտրոնի վերլուծաբանները վստահ են նաև, որ իրավիճակը չի գնում խաղաղության, քանի որ ռազմական դիսբալանսը Հայաստանի ու Ադրբեջանի միջև այնքան է մեծանում, որ գնալով ամրապնդում է Բաքվի այն մտայնությունը, որ ինքն առանց որևէ միջնորդի, միևնույն է, կարող է Հայաստանից ստանալ ցանկալին՝ ռազմական ուժով։ Բաքուն դեռևս ձեռքում է պահում անկլավների ու էքսկլավների հարցը վերջին փուլում դրանց հաշվին հերթական ռազմական մանևրը իրականացնելու համար։ Միևնույն ժամանակ Ալիևը շարունակում է ագրեսիվ զինել բանակը՝ թույլ չտալով հայկական կողմին հասնել գոնե թե պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

Ինչպես կառավարության նիստի ընթացքում նշվեց, ադրբեջանցիները կրակ են բացել ինժիներական աշխատանքներ իրականացնող մարդկանց ուղղությամբ։ Ստացվում է, որ Բաքուն նպատակ ունի կանխել ամեն տեսակ ամրաշինական աշխատանք սահմանային հատվածում՝ հույս ունենալով, որ առաջանալու հնարավորություն է ունենալու։ Իսկ կահավորված հայկական դիրքերի պարագայում այդ առաջխաղացումը դառնալու է ավելի բարդ կամ առհասարակ՝ անհավանական։ Համադրելով այս գործոնները՝ հանգում ենք եզրակացության, որ Ադրբեջանն այժմ լուծում է երեք հիմնական խնդիր նախ ուկրաինական պատերազմի ընթացքին զուգահեռ ապահովում է լոկալ, դիրքային բարելավումներ, դրանք անվանում է հատուկ ռազմական գործողություններ, քանի որ պատերազմ կոչելու դեպքում այն ընկնելու է միջազգային այլ իրավական ընթացակարգի տակ։ Ալիևը նպատակ է հետապնդում ռազմական, քաղաքական, դիվանագիտական ճնշումներով հասնել հայկական կողմի՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, որն Ալիևի մեկնաբանությամբ ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ակտ:

Եվ երրորդը, այդ ակտով Ալիևը նպատակ ունի վերջնականապես ստանալ Հայաստանից ինչ ուզի՝ անկլավներ, միջանցք, հրաժարում Արցախից, քաղաքական ու դիվանագիտական հավակնությունների զրոյացում արցախահայության իրավունքների մասով, տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառած Արցախը ու դեմարկացիա-դելիմիտացիա այն բնագծերում, որոնցում հիմա կանգնած է ադրբեջանական զորքը, այսինքն՝ հայկական տարածքներում։

Սակայն, արդյո՞ք Ալիևի այս նկրտումներն իրականանալի են, առավել ևս այն պարագայում, երբ արևմուտքը ցուցաբերում է առանձնակի ուշադրություն տարածաշրջանի նկատմամբ։ Ալիևին հեշտ կլիներ հասնել իր նպատակներին, եթե օրինակ՝ ԱՄՆ վերընտրված լիներ Թրամփը, իսկ Մակրոնը պարտվեր ընտրություններում, սակայն առկա կապերի համատեքստում, Հայաստան-Արևմուտք մերձեցման պայմաններում, Հայաստանին, կարծես, փորձում են տալ երաշխիքներ, որ ստորագրված խաղաղության պայմանագիրը երաշխավորված է լինելու առաջատար տերությունների կողմից։ Եթե հարցը վերաբերեր բացառապես ռուսական միջնորդությանը, ապա, այո, կասկածներ կարող էին առաջանալ, որ որևէ փաստաթուղթ երկար կյանք չի ունենալու, քանի որ Բաքվի հետ այս պահին ստորագրած յուրաքանչյուր թուղթ հաջորդ պահին կարող է դառնալ հասարակ անձեռոցիկ։ Հետևապես, մի բան է ստորագրել այդ փաստաթուղթը, մեկ այլ բան՝ երաշխավորել դրա կենսունակությունը։ Վերջապես, գնահատելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի արդյունավետությունը՝ կարելի է եզրակացնել, որ ռուսական երաշխավորությամբ թղթերը չեն աշխատում։ Իսկ գուցե աշխատեն արևմտյա՞ն երաշխիքներով ստորագրությունները։ Պարզ ասած՝ մինչև նման թղթեր չլինեն, գնահատել չի ստացվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում