Monday, 05 12 2022
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը

Պատերազմը կանխվու՞մ է․ Խոսում է Փարիզը

Ի՞նչ նպատակ ունեն ՀՀ իշխանությունների դիվանագիտական, քաղաքական վոյաժները։ Արդյո՞ք իշխանավորները զուտ ավիավառելիք են ծախսում, թե՞ արդյունքներ են բերում իրենց այցերից։ Չէ՞ որ դրանք ահագին շատ են։ Օրինակ՝ հիմա էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է Փաշինյանի՝ նյույորքյան հանդիպումներից հետո Վաշինգտոն գնացել՝ հանդիպելու ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների հետ: Ասվում է, որ Գրիգորյանը Վաշինգտոնում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները՝ մատնանշելով, որ նման քայլով Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը:

Հիշեցնեմ, որ Վաշինգտոնում է գտնվում է Գրիգորյանի գրեթե պաշտոնակից Հիքմեթ Հաջիևը՝ Ալիևի խորհրդականը ու դեռ հայտնի չէ, նրանք կհանդիպեն միմյանց, թե՞ բանը դրան չի հասնի։ Վերջապես Գրիգորյանն ու Հաջիևը արդեն մի քանի անգամ հանդիպել են՝ մեծամասամբ Բրյուսելի հովանու ներքո, որը վերջերս ցուցադրեց իր անառարկելի սերը հենց Բաքվի նկատմամբ։ Ստանալիք ունեն, զարմանալի չէ։ Սակայն քաղաքական, դիվանագիտական այս այցելությունների ցանկում առանձնակի ուշադրության է արժանի հենց Փաշինյանի այցը Փարիզ, որը տեղի է ունենում Ադրբեջանի հավանական նոր ագրեսիայի ու Մակրոնի նախաձեռնած, վերջերս կայացած ՄԱԿ ԱԽ նիստի ֆոնին, որը նվիրված էր Հայաստանի նկատմամբ Բաքվի ագրեսիվ գործողությունների քննարկմանը։ Ուշագրավ է, որ այցը տեղի է ունենում այն փուլում, երբ շատերը խոսում են Հայաստանի՝ արևմտյան դիրքորոշումներ որդեգրելու մասին։ Գուցե արդարացի են խոսում:

Փաշինյանը հասավ Փարիզ։ Նրան Ելիսեյան պալատի շքամուտքի մոտ դիմավորեց Ֆրանսիայի նախագահ ԷմանուալՄակրոնը։ Հանդիպման վերաբերյալ լուրջ մանրամասներ չկան, բացի այն, ինչ հայտարարեցին կողմերը՝ հանդիպման ավարտական ասուլիսի ժամանակ։ Պարզապես հիշեցնեմ, որ Փարիզ մեկնելու ժամանակ Փաշինյանը մի թվիթ էր արել, որում ասվում էր.«Այսօր Փարիզում անհամբեր սպասում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»։ Ուշագրավն այն է, որ այս հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախորդ օրը։ Արդյո՞ք նման օր էր ընտրվել, քանի որ կային տեղեկություններ, թե Բաքուն հարձակում է նախապատրաստում հենց այսօր՝ հաշվի առնելով 27-ի խորհուրդը։ Ի վերջո, շատերն էին սպասում, որ հենց տարելիցի օրը ադրբեջանցիները կգնան հերթական խոշորամասշտաբ ագրեսիային։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր ելույթի ընդամենը մեկ րոպեում ասում է ավելի շատ բան, քան մեր բազմաթիվ դաշնակիցներ ասել են երկու տարվա ընթացքում։ Նախ Մակրոնը փաստում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական զորքերը, որոնք պետք է հեռանան։ Դրան զուգահեռ՝ փաստում է, որ այդ մասին խոսել է նաև Ալիև հետ՝ դնելով նույն պահանջը։ Մակրոնն ասում է առանցքայինը․ այն, որ սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն, դեռ չի նշանակում, որ Բաքուն կարող է ռազմական ուժով այդ սահմանները մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է։ Մակրոնը, իհարկե, առիթը բաց չի թողնում հայկական դիտակետից փնովել ռուսական կողմին, որը նոր իրողությունների պայմաններում էլ ավելի ամրապնդված է իրեն զգում տարածաշրջանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում