Monday, 05 12 2022
Նախորդ տարիների համեմատ ունենալու ենք ավելի տաք և չոր դեկտեմբեր. Գագիկ Սուրենյան
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ

Ի՞նչ դիրքորոշում կունենա ՌԴ-ն իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք փախել են Հայաստան

Այս օրերին ՌԴ-ից Հայաստան վերադարձողների մեծ հոսք է նկատվում, նրանց շարքում թե հայեր կան, թե ռուսներ: Վերին Լարսում տասնյակ կիլոմետրերով հերթերը պահպանվում են:

https://www.1in.am/assets/uploads/2021/03/00-395-1.jpg

Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այն հայերը, որոնք ցանկանում էին մեկնել Ռուսաստանից, արդեն մեկնել են, մնացածներն իրենց ընտանեկան, կենցաղային խնդիրներից ելնելով մնացել են. «Մեկի մոտ ընտանիքի հարց կա, մյուսի մոտ երեխայի, անձնագրային խնդիրներ: Ասել, որ կան ինչ-որ կոպիտ մարդու իրավունքների խախտումներ, այդպիսի ազդանշան ինձ չի հասել: Գիտեմ, որ սահմանին հիմա զինկոմիսարիատների կետեր են բացելու կամ արդեն բացել են և ստուգում են:

Երկքաղաքացիությունը ոչ մի արտոնություն մարդուն չի տալիս: Եթե մարդը ՌԴ քաղաքացիություն ունի և նաև ՀՀ քաղաքացի է, որպես ՌԴ քաղաքացի պետք է հաշվառման կանգնի զինկոմիսարիատներում: Եթե կան ազատվելու, կամ տարկետման հիմքեր, ապա այդ հիմքերը գործում են: Երեկ այստեղ ելույթ ունեցավ նախագահը, ասաց, որ եթե որևէ մեկին խախտումով են զորակոչել, պարտադիր պետք է հետ վերադառնա: Մասնավորապես, դեպքեր են եղել, երբ 50 տարեկանից բարձր մարդկանց են զորակոչել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք շատ են դեպքերը, երբ հենց փողոցից բռնում են մարդկանց ու զորակոչում, Կիրակոսյանը բացասական պատասխան տվեց. «Մոսկվայում այդպիսի բաներ չկան, գուցե ինչ-որ տարածաշրջաններում նման բաներ եղել են: Ուրիշ բան, որ հնարավոր է ոստիկանությունը քաղաքացուն ստուգի, բացահայտվեն ինչ-որ խնդիրներ, նրան կարող են հրավիրել բաժին և ճշտել: Բայց որ ֆիզիկական ուժ գործադրեն մարդկանց նկատմամբ, այդպիսի բան չի եղել»:

Ինչ վերաբերում է խուճապային տևրամադրություններին, Ռուբեն Կիրակոսյանն ասաց, որ մարդկանց աամենից շատ անհանգստացնում է անորոշությունը. «Պարզ չի, թե ինչ միտում կա, ուր է գնում այս ամենը, հորիզոնը պարզ չի, դա է ավելի շատ լարվածություն առաջացնում և մարդիկ չեն կարողանում իրենց անելիքը պլանավորել, իմանալ՝ ինչքան է սա տևելու, նվազելու է, թե ավելի է ծավալվելու:

Մեր այն հայրենակիցները, որոնք գիտեն, որ զորակոչի ենթակա են, գիտեն, որ իրենց պետք է հրավիրեն: Պարզ է, որ միայն ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողներին չեն զորակոչում: Հիմա շատ ֆեյք նորություններ կան, գրում են, որ օտար երկրների քաղաքացիներին նույնպես կարող են զորակոչել, այդպիսի բան չկա:

Մյուս կողմից անհայտ է, թե ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանն իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք փախել, եկել են Հայաստան: Որովհետև զանգվածաբար լքել են երկիրը և նրանց նկատմամբ որևէ որոշում չի ընդունվել: Ես չգիտեմ՝ կառավարությունն ինչ որոշում կընդունի, արդյոք դա համարվում է խախտում, թե ոչ: Հիմա կարգն այնպես է, որ այն քաղաքացիները, որոնք զորակոչի տարիքի են, իրենք կարող են լքել Ռուսաստանը միայն զինկոմիսարին տեղեկացնելով: Եթե չեն տեղեկացնում, դա խախտում է համարվում: Քանի որ այստեղ կիսամոբիլիզացված իրավիճակ է, կարգն այնպես է, որ պետք է տեղեկացնել: Մյուսն հարցն այն է, որ եթե հարվածներ լինեն այն տարածքներին, որոնք Ռուսաստանն այսօր ճանաչեց արդեն որպես իր տարածքներ, Ռուսաստանն իրավունք ունի դա համարել որպես ագրեսիա իր նկատմամբ և այդ դեպքում մեխանիզմն այնպես է, որ նախագահն իրավունք ունի հայտարարել ռազմական դրություն: Այդ դեպքում էլ կան շատ նյուանսներ, որ նախագահը խուսափում է այդ քայլի դիմելուց: Դա կլինի մասնակից պատերազմական իրավիճակ այդ տարածաշրջանում, ոչ ամբողջ երկրի տարածքում»:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի աստղաբաշխական գներին՝ նշելով. «Այո, դա իսկապես լուրջ խնդիր է, չնայած այդ աստղաբաշխական գները վերաբերում են մոտակա թռիչքներին: 2-3 շաբաթ հետոյի մոտսերը նորմալ գներով են: Այստեղ ավիաընկերությունների կողմից չարաշահումների հետ գործ ունենք, ոչ մի տնտեսական հիմնավորում չկա դրան: Պարզ է, որ սա սպեկուլյացիա է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում