Monday, 05 12 2022
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպմանը պետք է ասի՝ Հայաստան-Թուրքիա գործընթացը կապ չունի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, Հայաստան-Թուրքիա հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ առաջիկայում իսկապես հնարավոր է Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Ավելի վաղ այդպիսի հնարավորության մասին խոսել էր նաև թուրքական կողմը։ Ձեր դիտարկմամբ՝ որո՞նք պետք է լինեն հայկական կողմի առաջնահերթություններն այդ հանդիպման ընթացքում։

Նախևառաջ հայկական կողմը պետք է մերժի բոլոր տեսակի նախապայմանները։ Այսինքն՝  Թուրքիան պետք է հրաժարվի մեզանից պահանջել, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքենք, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը Ադրբեջանին չի վերաբերում։ Երկրորդ՝  Անկարան պետք է հրաժարվի «Զանգեզուրի» միջանցքի բացման գաղափարից։ Աշխարհում բազմաթիվ երկրներ միմյանց հետ հաղորդակցվում են. օրինակ՝ Հոլանդիան Բելգիայի հետ հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելիս ի՞նչ է՝ միջա՞նցք է տրամադրել։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվում են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալանում են, երկաթգիծն էլ ինքնաբերաբար աշխատում է։ Ինչո՞ւ պետք է միջանցք տրամադրես, որովհետև միջանցքի վիճակը այլ կարգավիճակ է։ Առանց միջանցքի գնացքի անցնելը մի բան է, միջանցքի պարագայում՝ այլ բան։ Օրինակ՝ Իդլիբում, հարավում կա միջանցք։ Հարավային հատվածը վերահսկում են ռուս զինվորները, հյուսիսայինը՝ թուրք։ Սիրիան միջանցքի վրա որևէ իշխանություն չունի։ Հիմա եթե միջանցքը բացվի՝ մենք խնդիր ենք ունենում։ Մի հատ էլ երկու միջանցք են ասում՝ «Զանգեզուրի» միջանցքը Թուրքիան ու Ադրբեջանն են ուզում, Մեղրին էլ՝ ռուսները։ Բայդենի հայտարարությունից հետո, որ Մեղրիի միջանցք չի լինելու, մի փոքր սկսվել են, բայց  ժամանակ առ ժամանակ այդ հարցը մեջտեղ են բերում։ Օրինակ՝ վերջերս բերել էին «3+3»-ի հարցը, որ ամերիկացիներին ու ֆրանսիացիներին դուրս բերեն։

-Ձեր կարծիքով՝ մեզ առհասարակ պե՞տք է այդ հանդիպումը, ի՞նչ կտա այն։Ավելի լավ է մե՞նք խոսենք Թուրքիայի հետ, թե՞ մեր փոխարեն՝ ռուսները։

-Նախևառաջ պետք է Էրդողանին հիշեցնել 44-օրյա պատերազմի ժամանակ արված հայտարարությունը, որ Թուրքիան այդ պատերազմին մասնակցում է 1915 թվականին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար։ Նաև հստակ ասել, որ Ադրբեջան-Հայաստան հաշտության պայմանագիրը Թուրքիային չի վերաբերում։Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո Պուտինը Էրդողանին հռչակեց իր  ընկերը, ինչպե՞ս վստահենք այդ այլանդակին։ Պետք է ամեն ինչ անել, որ Ռուսաստանն այս գործընթացից դուրս մնա։ Ես Փաշինյանի փոխարեն լինեի՝ կասեի Էրդողանին, որ նա ներողություն խնդրի իր հայտարարության համար։ Մնացածն էլ արդեն նշեցի՝ միջանցքի և հայ-ադրբեջանական գործընթացի մասին։

-Իսկ հայ-թուրքական գործընթացին առնչվող ի՞նչ առաջնահերթություններ կան։ Վերջերս որոշվեց, որ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացվի։ Հնարավո՞ր է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

-Ես չեմ համարում, որ որևէ առաջընթաց է եղել։ Սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանի հետ սկսում ես հարաբերությունների կարգավորման գործընթաց ու ՀՀ քաղաքացիներին մի կողմ թողած՝ երրորդ երկրի քաղաքացիների առջև ես սահման բացո՞ւմ։ Դա անընդունելի է։ Ես համարում եմ, որ դա խայտառակություն է։ Բացո՞ւմ ես, ՀՀ քաղաքացիների առջև բացի։ Մի խոսքով՝ ես կառաջարկեի, որ Հայաստանն իմ նշած նախապայմաններն առաջ քաշի։ Եթե Թուրքիան կմերժի, թող մերժի, միևնույն է, օգուտ չկա։

-Մենք ունե՞նք ռեսուրս այժմ նախապայմաններով խոսելու համար։

-Դրա համար Հայաստանը պետք է խոսի, իր հարցերը փորձի լուծել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջոցով։ Այլապես Ռուսաստանն ու Թուրքիան այստեղ էմիսարներ ունեն՝ շատերը Պուտինից ավելի պուտինամոլ են դարձել։ Ազգային արժանապտվություն չունեն, սեփական ազգին դավաճանելու գնով Պուտինի ոտքերն են լիզում։ Թուրքիան ընդամենը պետք է սահմանը բացի, որը հենց իրենք են փակել։ Միայն սահմանը բացելու համար գնանք Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրե՞նք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում