Monday, 05 12 2022
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Մունդիալ-2022․ Ֆրանսիայի հարց լուծողն ու Մակրոնի ֆանտաստիկ գուշակությունը
Վարդապետյանը հանձնարարել է սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների վերաբերյալ վարույթները քննել բծախնդրորեն
Կրա՞կն ենք ընկել. ինչա թե մի քառակուսի ավել ունենան, որ չուլան դնեն, զիբիլը լցնեն մեջը. քաղաքապետ
12:00
Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք
Ուղիղ․ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովի արտահերթ նիստը
Թուրքիան և Արդբեջանը զորավարժություններ են անցկացնում Իրանի սահմանին
Հեղուկ գազի գինը – Դեկտեմբեր 5, 2022
Վթար Վայք–Եղեգնաձոր ճանապարհին․ վարորդներից մեկին հոսպիտալացրել են
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Դեկտեմբեր 5, 2022
10:50
Մունդիալ-2022․ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Դեկտեմբեր 5-8
23–ամյա պատանին մոր քարտից խաղադրույք է կատարել, ապա ահազանգել ոստիկանություն
Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ
Տարադրամի փոխարժեք – Դեկտեմբեր 5, 2022
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Վթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Քանի դեռ Հայաստանի վրա կա Ռուսաստանի ստվեր, մեր հայրենիքի համար նոր անվտանգություն ձևավորելն անհնար կլինի
Արագածոտնի ու Շիրակի մարզերի ճանապարհներին, նաև Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
Գալու է մի օր, երբ գործատուները փայտը վերցնելու են և ընկնեն կրթության նախարարության հետևից
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ավտոներկրողները բավական մեծ ծախսից ազատվում են, ստիպված չեն լինելու ներմուծված ավտոմեքենան քարշակի վրա տեղափոխել
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ռուսաստան
Արցախի կարգավիճակի բանաձևը
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Ինչ են սկսում Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում. լարը չափազանց բարակ է

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս սեղանին գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք որևէ փաստաթուղթ: Ըստ Փաշինյանի՝ եթե լիներ այդպիսի թուղթ, ապա դա կլիներ լավ, քանի որ կնշանակեր, որ կողմերը եկել են ինչ որ հարցերում համաձայնության: Հայաստանի վարչապետի խոսքով՝ ներկայումս, սակայն, չկա որևէ թուղթ, և խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ առարկայական բանակցությունը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումով: Ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպելու են հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում:

Եթե նրանց հանդիպումը նշանակում է խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ առարկայական բանակցության մեկնարկ, ապա դա իր հերթին նշանակում է, որ պետք է լինի որևէ բովանդակային մեկնակետ: Մինչդեռ գոնե առ այսօր պարզ է այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները էապես տարբեր են: Եթե փորձենք ընդհանրացնել, ապա Ադրբեջանը ձգտում է այսպես ասած փակել Արցախի հարցը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դիտարկում է ոչ թե ինքնին նպատակ, այլ Արցախի հարցը փակելու նպատակի իրագործման միջոցներից մեկը: Ըստ էության՝ քանի դեռ Ադրբեջանը զգում է իր ռազմական առավելությունը, խաղաղությունը որպես նպատակ առկա չէ Ադրբեջանի մտապատկերում: Հայաստանը, ի տարբերություն դրա, ներկայումս ոււնի տրամագծորեն հակառակ՝ խաղաղության ձգտում, քանի որ մեծ է ռազմական, թերևս ռազմա-քաղաքական բալանսի տարբերությունը և այդ պայմաններում ուժային դիմակայությունը չի կարող լինել Երևանի օգտին: Հարաբերակցությունը փոխելու համար պետք է ժամանակ, կայունություն:

Դրանով հանդերձ, Երևանի համար անընդունելի է նաև խաղաղության պայմանագիրը Արցախի հարցը փակելու միջոց դարձնելը: Այս իրողությանը զուգահեռ՝ կա ռեգիոնում առավել խոշոր շահեր հետապնդող և ավելի մասշտաբային խաղացողների մոտեցումների սկզբունքային տարբերությունը: Մասնավորապես, Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առաջարկում է հետաձգել Արցախի հարցը, փոխարենը մերձեցնել Հայաստանն ու Ադրբեջանը կոմունիկացիոն հարաբերության առումով, իսկ Արևմուտքը, ևս արտահայտվելով կոմունիկացիոն մերձեցման օգտին, առաջարկում է դրան հասնել ոչ թե Արցախի հարցը հետաձգելու, սառեցնելու, այլ կարգավորելու միջոցով: Այստեղ ամբողջ հարցնն այն է, մասնավորապես հենց հայկական կողմի համար, որ կարգավորման մոդելներում Արցախը գոնե առայժմ, չի դիտարկվում Ադրբեջանի կազմից դուրս: Այդպիսով ձևավորվում է այն բովանդակային փակուղին, որում էլ եռում են ապակայունացման ռիսկերը և վտանգները: Հոկտեմբերի 2-ին Ժնևում կհաջողվի՞ անջատել այդ եռքը, շատ բարդ է ասել: Լարը, որի վրայով ներկայումս քայլում է կայունությունը, չափազանց բարակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում